18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ

 ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 29-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողների հետ: Հանդիպման առանցքում հիմնականում եղել են ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն ու ընտրական գործընթացները, քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր: ԱԺ փոխնախագահն ուսանողներին ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական շեշտադրումները եւ նախատեսվող […]

Պարգևներ՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևանի թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, սերունդների կրթման, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար կինոգետ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանին, դերասան Արա Սարգսյանին և դերասան, բեմադրիչ, ԵԹԿՊԻ դասախոս Սամսոն Ստեփանյանին  պարգևատրել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով: Երևանի մշակութային կյանքում […]

«Պլյոնկի գործը վերջացավ, հիմա այլ գործով են զբաղվում». Էդուարդ Հովհաննիսյան

Ոստիկանությունը վարորդների նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերում` մեքենաների ապակիների թաղանթապատման հարցում: Այսօր «Աքիլես» ավտոարտադրողների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս հարցում նույնպես իշխանության ներկայացուցիչներն իրենց բիզնեսն են անում: «Պլյոնկի գործը վերջացավ, հիմա այլ գործով են զբաղվում` մգեցված գործարանային ապակիներ են արտադրում: Ոստիկանությունն արգելում է ապակիների թաղանթապատումը, սակայն մգեցված գործարանային […]

Ստորգետնյա ցնցումներ` Սոչիում

Սոչիում 8 ստորգետնյա ցնցում է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը եւ հավելում, որ քաղաքի սեյսմոլոգիական կայանի տեղեկություններով՝ մարտի 29-ի գիշերը եւ առավոտյան 2 բալից էլ թույլ 8 թույլ երկրաշարժ է գրանցվել:, հայտնում է Ցնցումները գրանցվել են Սոչիից 14-20 կմ հեռավորության վրա: «Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Լեռներն աճում են, այդ պատճառով էլ հողը […]

էլեկտրիկին հայտնաբերել են ծառից կախված

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի դաշտամիջյան հատվածում ծառից կախված տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային […]

Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը չի նախատեսվում․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպում չեն ծրագրում: Այդ մասին ասել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական report.az-ին տված հարցազրույցում։ «Վաշինգտոնում նախագահների հանդիպման մասով ոչինչ նախատեսված չէ»,- ասել է նա։

6 տարի 6 ամսով դատապարտված Խոջոյանին արդարացրեցին

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ մարտի 29-ին արդարացման դատավճիռ է կայացրել Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի գործով։ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Անդրանիկ Խոջումյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն) եւ դատապարտվել 6 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման: Մինչդեռ ինքը՝ ամբաստանյալը պնդում […]

Փրկարար ծառայությունը մեկ շաբաթում արձագանքել է 292 դեպք

Մարտի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: Նախարար Ա. Երիցյանը ներկայացրեց ԱԻ նախարարի նորանշանակ տեղակալ Համլետ Հակոբյանին: Նախարարը շնորհավորեց և բեղմնավոր գործունեություն մաղթեց Հ. Հակոբյանին: Ա. Երիցյանը նշեց, որ Հ. Հակոբյանին առանձնահատուկ ներկայացնելու կարիք չկա, քանի որ նա երկար տարիներ եղել է նախարարության աշխատակազմի ղեկավար: Փրկարար ծառայության […]

Հայաստան- Արցախ փաստաբանական կամուրջ

ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը աշխատանքային երկօրյա այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր: Այցի ընթացքում Պալատի պատվիրակությունն այցելել է Արցախի փաստաբանների պալատի նոր շենք: Հանդիպմանը գործընկերները քննարկել են մինչ օրս իրականաված աշխատանքների արդյունքները՝ հստակեցնելով փոխադարձ հանձնառությունները Արցախի փաստաբանների մասնագիտական կատարելագործման և վերապատրաստումների հարցերում: Այս մասին հաղոդում են ՀՀ փաստաբանների պալատից: Դեռևս 2 տարի առաջ ԼՂՀ Նախագահ Բակո […]

«Անընդունելի է դիտորդին դուրս հանելու հնարավորությունը»/վիդեո/

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի համոզված է, որ  կարևոր է հատկապես ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը։ Այս մասին նա մանրամասնեց այսօր՝ մարտի 29-ին հրավիրված ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝այդ դրույթը մերժելու դեպքում հնարավոր չի լինի վստահելի ընտրական գործընթացների մասին խոսել. «Տարիներ շարունակ ընդդիմությունն անում է այս առաջարկը, սակայն իշխանությունը որևէ կերպ չի գնում զիջման՝ հիմնավորելով, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված