25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չվող թռչունները օրենք են պահանջում

Այսօր՝ մայիսի 14-ին թռչնաբանները նշում են չվող թռչունների համաշխարհային օրը: Այս առումով Հայաստանը հանդիսանալով մեր թեւավոր բարեկամների ամենակարեւոր չույի խաչմերուկը, ինչպես նաեւ որոշ տարածքներում հարմարավետ թռչնահյուրանոցներ ունեցող երկիր, մինչ օրս ի տարբերություն շատ երկրների դեռեւս չի հասցրել ընդունել չվող թռչունների պահպանման վերաբերյալ օրենքներ:

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը մեզ  հետ զրույցում նկատեց, որ չուի շրջանում Հայաստանում հանգրվանում են կռունկներ, արագիլներ, բադեր, սագեր, ջրլող թռչուներ, որոնց թվում քիչ չեն նաեւ Կարմիր գրքում գրանցված թռչուններ: Վերջիններիս հիմնական բնադրավայրերը հատկապես ջրաճահճային տարածքներն են’ Սեւանի ավազանը եւ Արարատի մարզի Արմաշի լճերը:

Յուրաքանչյուր տարի մեր երկրում առկա թռչնաբաների խմբերը մայիսից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում փորձում են  դիտարկումներ կատարել, փորձելով հասկանալ, թե ինչ վիճակում են գտնվում մեր երկրում հանգրվանող չվող թռչունների ապրելավայրերը, իսկ հետագայում որոշ ուսումնասիրությւոններ են կատարում թեւավորների չույի ճանապարհները:

«Թռչունների չուի դերում Հայաստանի դերը մինչ օրս բավականին մեծ է։ Հայաստանի տարածքով հյուսիսից հարավ թռչում են մոտ 150 տեսակ թռչուններ։ Որոշ թռչուններ նաեւ կայանատեղի են գտնում Հայաստանի այս կամ այն տարածքում, օրինակ կռունկները»,- մեզ հետ զրույցում նկատեց Սիլվա Ադամյանը՝ հավլելով, որ շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ եւ մասնակցում են միջազգային համաձայնություններին: Հայաստանն այս դեպքում պասիվ դիրքերում է։

«Թռչունների համար լուրջ վտանգ են հանդիսանում ոչ միայն որսորդները, այլեւ երկնաքերերը, հեռուստաաշտարակները եւ այլ բարձրահարկ կառույցներ, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Ոչ պակաս լուրջ վտանգ է նաու միջավայրի աղտոտվածությունը»,- մտահոգություն հայտնց մեր զրուցակիցը:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Լուսանկարը` հեղինակի

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ