Երեխաներին դուր կգա․ զեֆիր՝ տան պայմաններում
Բաղադրությունը՝
● 4 բաժակ շաքարավազ
● 2 ճաշի գդալ դոնդող
● 1 թեյի գդալ կիտրոնաթթու
● 0,5 թեյի գդալ սոդա
Պատրաստման եղանակը՝
- Դոնդողը նախորոք թրջել 100 մլ ջրով։ Կաթսայի մեջ լցնել շաքարավազը, 1 բաժակ սառը ջուր, դնել մարմանդ կրակին և շարունակել խառնել , մինչև դոնդողը լրիվ հալվի։ Թողնել մի քիչ սառչի, մոտ 5 րոպե, ապա հարել միքսերով 5 րոպե, 5 րոպե թողնել հանգստանա, ապա նորից 5 րոպե հարել ։Ավելացնել կիտրոնի աղը և սոդան։
- Նորից սկսել հարելը 10 րոպե, սակայն ձեռքի հարիչով։ Թողնել զանգվածը հանգստանամոտ 20 րոպե։ Զանգվածը համարյա կրկնապատկվում է։
- Ապա լցնել նախորոք թրջած սկուտեղների վրա և թողնել սառչի։ Երբ զեֆիրը կսկսի պնդանալ, զգուշորեն դանակի ծայրով անջատել սկուտեղից։