Մեր գեղասահորդները՝ աշխարհի առաջնությունում
ԱՄՆ Բոսթոն քաղաքում մեկնարկում է գեղասահքի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով` Անաստասիա Գալուստյան, Սլավիկ Հայրապետյան և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգ: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 30-ին: Նույն օրը տղաները և պարային զույգերը կներկայանան կարճ ծրագրով: Մարտի 31-ին կարճ ծրագրով կներկայանան աղջիկները: […]