11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գուրգեն Արսենյանի որդին երկու ամսով կալանավորվեց

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ մայիսի 14-ին, բավարարել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու` 20-ամյա Գուրգենի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին տեղեկացանք  ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Դռնփակ դատական նիստը անցկացրել է դատավոր Արմեն Բեկթաշյանը:

Նշենք, որ Գուրգեն Արսենյանի տղան կասկածվում է խուլիգանություն կատարելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ