04 Հունվարի, Saturday, 2025
KFC

ԱԺ հանձնաժողովում կքննարկեն Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մայիսի 16-ին կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

Երկուշաբթի հանձնաժողովը պետք է քննարկի նախագիծն Սզգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու մասին:

Նշենք, որ նախագծի հեղինակը Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանն են, հարակից զեկուցողներն են Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Կառավարությունն արդեն հավանություն տվել է նախագծին եւ այն ուղարկել Խորհրդարան: Պատգամավորների ներկայացրած հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ-ն չէր ճանաչում ԼՂՀ-ն, քանի որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունները կարող են Արցախի Հանրապետության համար այլ կարգավիճակ սահմանել, առաջին հերթին նրա համաձայնությամբ։ Ադրբեջանը մերժում է հարցի ցանկացած լուծում, որը չի համընկնում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններին եւ Արցախի ինքնավարության սահմաններից դուրս է։ Մադրիդյան սկզբունքներն ու 2009-ին ներկայացված  նրանց թարմացված տարբերակը հակասում են ԼՂՀ Սահմանադրությանը, այսինքն՝ անընդունելի են։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ