22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստանում ամեն երրորդ ընտանիքի հայրը արտերկրում է. սոցիոլոգ

«Հայաստանում այժմ մի քանի հարյուր հազար երեխա մեծանում է առանց հոր, քանի որ ամեն երրորդ ընտանիքի հայրը արտերկրում է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Հայաստանում ամեն մի երրորդ ընտանիքի հայրը արտերկրում է՝ նշանակում է, որ մի քանի հարյուր հազար երեխա մեծանում եւ դաստիարակվում է առանց հոր: Մենք արական մշակույթի պատկանող ազգ ենք, հոր դերակատարությունը  երեխաների հոգեւոր եւ վարքային դաստիարակության առումով շատ կարեւոր է: Փորձը ցույց է տվել, որ հանցավորների, սեռական շեղումներ ունեցողների 70 տոկոսը  կամ հայր չի ունեցել, կամ էլ հայրն իր դերակատարությունները բավականին վատ է կատարել: Սա նշանակում է, որ հայ ընտանիքի ամրությունն ու լավ սերունդ դաստիարակելու հնարավորությունը վտանգված է»,-ընդգծեց սոցիոլոգը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ