15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն անհեռանկար է ու անընդունելի. տնտեսագետ

Ազգային ժողովում նախորդ շաբաթ`արտահերթ նիստի ընթացքում քննարկման է դրվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի`  այս օրենքի նախագիծը անհեռանկար է: Այս մասին տնտեսագետ ասաց  Henaran.am-ի հետ զրույցում:

‹‹Այդ որոշումը ճիշտ չէ: Դեռ իմ պատգամավոր եղած ժամանակ այդ մասին խոսել եմ, ասել եմ նման բան չի կարող լինել: Դա հասարակության ու քաղաքացու համար անընդունելի, անհեռանկար, երաշխիքներից հեռու մի բան է: Դրա վառ ապացույցն այն է, որ պետական համակարգում աշխատող մարդկանց ստիպեցին ու նրանց վրա տարածեցին այդ օրենքը: Հավատացե’ք, որ պետական համակարգում աշխատող մարդկանցից և ոչ մեկը խնդությամբ ու ուրախությամբ չի գնացել այդ քայլին: Դա արել են, որ աշխատանքը չկորցնեն››, – ասաց տնտեսագետը:
Տնտեսագետը շեշտեց`  մարդիկ հաստատ չեն կամենա, որ այդ օրենքը պարտադիր լինի:

‹‹Դու’րս եկեք, փողոցում հարցրեք կուտակային համակարգի մասին, տեսեք՝ մարդիկ իսկապես փախչում են այդ համակարգից››:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ