07 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

Մայիսի 12-ին Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույն օրը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ: Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բովանդակալից զրույց ունեցան երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, հումանիտար և այլ բնագավառներում համագործակցության շուրջ: Նախարարներ Նալբանդյանն ու Էյրոն գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Անդրադարձան տնտեսական փոխգործակցության […]

Ովքե՞ր են վաճառում Արցախի օգնությունը. Իրավունք

Իրավունքը տեղեկացրել էր, որ դատախազությունը ՕԵԿ պատգամավոր Լեւոն Դոխոլյանի ֆեյսբուքյան գրառումն ուղարկել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Հիշեցնենք՝ պրն Դոխոլյանը գրել էր, որ Արցախին ուղարկված օգնությունը վաճառվում է Արցախում եւ Հայաստանում: Գրել էինք նաեւ, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության բսժնից տեղեկացանք, որ հետաքննություն, ստուգումներ են կատարվում պատգամավորի գրառման հիման վրա։ ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության բաժնից […]

Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը […]

Ո՞վ է ձայնագրել. Իրավունք

Պաշտպանության նախարարի եւ պատգամավորների դռնփակ հանդիպումից տեղեկատվության արտահոսքի հետ կապված սկանդալը գնալով ավելի ու ավելի լուրջ հարցադրումների տեղիք է տալիս: Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարել է, որ հանդիպումը ձայնագրվել է: Այսինքն` աննախադեպ խայտառակություն մեր խորհրդարանական կյանքի պատմությունում: Ձայնագրության հայտնվելը ոչ պետական շրջանակների ձեռքում արդեն իսկ լուրջ մարտահրավեր է ազգային անվտանգության տեսանկյունից։ Դա ավելին է, քան […]

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2016թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` որոշում եմ. 1. 2016 թվականի մայիս-հուլիս ամիսներին […]

«Եվրատեսիլ 2016»-ի եզրափակչի բոլոր մասնակիցները

Նախօրեին երեկոյան տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2016»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որի արդյունքներով՝ եզրափակիչ դուրս եկան հետեւյալ 10 երկրները՝ «Եվրատեսիլ-2016» քվեարկության արդյունքներով՝ եզրափակիչ անցած տասը երկրներն են՝  Լատվիա, Վրաստան, Բուլղարիա, Ավստրալիա, Ուկրաինա,  Սերբիա, Լեհաստան, Իսրայել, Լիտվա,  Բելգիա: Նշենք նաեւ, որ արդեն հայտնի է, թե եզրափակչում մասնակիցներն ինչ հերթականությամբ են երգելու։ Մրցույթի բացումը կանի Բելգիայի մասնակիցը, իսկ ահա ամենավերջինը՝ 26-րդը, […]

Կրակոցներ Շենգավիթում. կա զոհ և վիրավորներ

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Դոդոխյան 24 տանից վիճաբանության ձայներ են լսվում և հնչել են կրակոցներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են […]

Վանոյի Արմեն Տեր-Սահակյանը` առաջնագծի համար. Առավոտ

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հարազատներից մեկը նրա անունից 80 000 դրամ գումար փոխանցեց Արցախ՝ զինվորների օգնության նպատակով։ Դատարպարտյալի հարազատները, որոնք նրա ցանկությունն Էին կատարում, ասացին, որ Արմենը հրաժարվել Է հանձնուք ստանալուց, փոխարենը հորդորել Է հանձնուքի փոխարեն գումարը փոխանցել Արցախ։ Նրանք վստահ Էին, որ եթե Արմենը լիներ ազատության մեջ, ապա կլիներ զինվորների […]

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60, 82 և 120 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նեռնականետից խախտել կրակի դադարեցմանպայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հայաստանը, Ադրբեջանը ու Թուրքիան ամենաանհանդուրժողն են սեռական փոքրամասնությունների հանդեպ

Հայտնի են դարձել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից ամենաապահով և անապահով երկրները: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  ԼԳԲՏ անձանց (սեռական փոքրամասնությունների) իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «ILGA-Europe» ընկերությունը այս ուղղությամբ հատուկ ուսումնասիրություն է անցկացրել: Ուսումնասիրության ժամանակ հաշվի են առնվել ինչպես տարբեր երկրներում ԼԳԲՏ անձանց իրավական հավասարության ապահովման պայմաններն ու մակարդակը, այնպես էլ նրանց նկատմամբ ատելության դրսևորումները, խնդրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի