21 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետք է անել այնպես, որ Արցախում խաղաղապահների տեղակայման խնդիր չդրվի /վիդեո/

«Պետք է անել այնպես, որ Արցախում խաղաղապահների տեղակայման խնդիր չդրվի։ Կարծում եմ՝ մեր դիվանագետները պետք է ակտիվորեն աշխատեն, որպեսզի Արցախը ճանաչվի որպես բանակցող կողմ», –Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։ Պատմաբանն ընդգծեց՝ դիրքերից դիպուկահարների հեռացման խնդիրն էլ պետք է կարգավորվի։ Էդիկ Մինասյանի կարծիքով` արցախյան խնդրի կարգավորման հարցում […]

Հարուցվել է քրեական գործ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ

Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով/ Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող  ծառայություններ մատուցելը,  եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ/ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:  Փորձագետների մասնակցությամբ  քննչական […]

Սերժ Սարգսյա՞նն է խաղը փոխում. Հրապարակ

«Իշխանական կուլիսների մի որոշ հատվածում «մե անհանգստություն, մե տագնապ» է տիրում Ռուբեն Վարդանյանի ներկայացրած մի քանի «լայնամասշտաբ» հայտերի առնչությամբ. նախ` «Ավրորան», որպես միջազգային կարգի միջոցառում, սակայն «կուլիսներին» ավելի մեծ անհանգստություն են պատճառել Վարդանյանի բարձրաձայնումները` պաշտոնյաների որդիների բանակում չծառայելու եւ «ատամնաբույժն արեւելյանի» մասին մտքերը, ըստ որի` ինչպե՞ս կարող է ատամնաբույժը Հայաստանում երկու ամսում ավիաուղիներ բացել: Եվ […]

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները մեկնաբանում են Էրդողանի «ցավակցական ուղերձը»

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից Սելինա Դողանը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունից Գարո Փայլանը և իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցությունից Մարգար Եսայանը մեկնաբանել են նախագահ Թայիփ Էրդողանի ապրիլքսարչորսյան ցավակցական ուղերձը: Պոլսի հայոց պատրիարքարանում այսօր տեղի ունեցած հիշատակման արարողությանը մասնակցած պատգամավորները «Ակօս» թերթի հետ զրույցում ներկայացրել են իրենց վերաբերմուքնը Էրդողանի ուղերձի վերաբերյալ: CHP-ական Սելինա Դողանը նախագահի […]

Անցած գիշեր երկու զոհ ենք ունեցել

Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա, մասնավորապես` 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի […]

Բանակի ղեկավարությունը պետք է պատասխանի. Առավոտ

Երեկ ԱԺ-ում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հորդորում է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին կանչեն ԱԺ, որ գա ու պատասխան տա, թե ինչ է կատարվում բանակում. «Երբ որ շքեղ ավտոմեքենաները` ջիպերը, տասնյակներով դրվում են մարդկանց տակ, եւ հանկարծ հասարակ ALINKO կապ չկա, երեխաները կապվում են իրար հետ բջջային հեռախոսով ու մեծ թվով զոհեր […]

ԼՂ-ում տիրող իրավիճակը փխրուն է․ Կրեմլ

Կրեմլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող իրադրությունը փխրուն են համարում։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Gazeta.ru-ն։ Պատասխանելով ԼՂ իրավիճակի մասին Մոսկվայի գնահատականի վերաբերյալ հարցին՝ Պեսկովն ասել է․ «Շատ փխրուն է»։

Ինչպես ճանաչել Աստծուն

Հովհաննես Առաքյալը գրում է, որ Աստծուն կարող ենք ճանաչել միայն եթե իր պատվիրանները պահենք: Մարդիկ մտածում են, որ Աստծուն հավատում են,‪ Աստված ձեր կյանքում չեն իրականանա, եթե դուք չպահեք Նրա պատվիրանները: Հոգևոր օրենքներ կան, որ գործում են միայն ճիշտ ապրելակերպի ժամանակ: Վերջին խոսքը մեր ցանկություններինը չէ, այլ Աստծունը: Արմեն Հարեյան

Ինչ են արձանագրում իրավապահները

Դեպքի վայրում աշխատում է քննիչների մեծ խումբ , կատարվում են հետազոտություններ, փորձաքննություն է ընթանում: Այս մասին հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն՝ ընդգծելով, թե այս պահին շուտ է երկուշաբթի երեկոյան Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի պատճառների վերաբերյալ որեւէ վարկած առաջ քաշել: Հիշեցնենք, որեւէ պաշտոնական վարկած առաջ չի քաշվում, թեեւ իրավապահները մի քանի դիտարկում […]

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. Առողջապահության նախարարություն

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ավարտվել է Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների վիրահատությունը։ Նրանք ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեցությամբ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները քայեր են ձեռնարկում նրանց առողջական վիճակի կայունացման ուղղությամբ։ Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ բոլոր վեց տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Տուժածներից հղի կնոջը և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի