12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարմազանովը շնորհակալություն հայտնեց քաղաքական ուժերին և ողջ հայությանը /վիդեո/

Հայաստանի խորհրդարանը քիչ առաջ իր աշխատանքները սկսկեց` 1 րոպե լռությամբ հարգելով Հայրենիքի պաշտպանոթյան մարտերում հերոսաբար զոհված հայ քաջերի հիշատակը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ նիստից առաջ  շնորհակալություն հայտնեց  քաղաքական ուժերին և հասարակությանը աննախադեպ կոնսոլիդացիայի և համախմբվածության համար: «Երախտագիտությունս եմ հայտնում մեր հանրության բոլոր շերտերին, բոլոր քաղաքական ուժերին, առաջին հերթին` ընդդիմադիր ուժերին, ՀԱԿ-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, […]

Պատգամավորներն այցելել են Մուրացանի զինվորական հոսպիտալ

Ապրիլի 4-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ու ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: Խորհրդարանականները հանդիպել են ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում մարտական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ:

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Միացյալ Նահանգներին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հորդորել է Միացյալ Նահանգների վարչակարգին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ այդ երկիրը շարունակում է ագրեսիան: Այդ մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Կոնգրեսականը խորը հիասթափեցնող է անվանել վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիան: «Ադրբեջանի նախագահ Ալիևը նոր հարձակումներ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Ես խստորեն դատապարտում են այս ագրեսիան և հավատում, […]

Ադրբեջանը ընտրել է փոքր պատերազմների միջոցով տարածքներ զավթելու քաղաքականությունը.քաղաքագետ/վիդեո/

«Հակառակորդը ըստ էության հայտնվել է շրջափակման մեջ»,-այսօր՝ ապրիլի 4-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը: Քաղաքագետի խոսքով՝ սա ռազմական իրավիճակի հաղթական փուլ է: «Ըստ էության լուրջ քննարկումներ են ընթանում նաև միջազգային մամուլում:Ադրբեջանը ընտրել է փոքր պատերազմների միջոցով տարածքներ զավթելու քաղաքականությունը»,-ընդգծեց քաղաքագետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ժամանակն է` Օբաման ցույց տա Էրդողանին, թե ով է «բոսսը»

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրմանը: «Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ պարոն Բայդենը (ԱՄՆ փոխնախագահ) և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ իր անհանգստությունն էր հայտնել շարունակվող բռնությունների վերաբերյալ, երկխոսության կոչ էր արել` ընդգծելով հակամարտության համապարփակ լուծման, տարածաշրջանում կայունության, ապահովության ու զարգացման կարևորությունը: Դրանից […]

Ադրբեջանը հարմար պահի էր սպասում

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը  դրական է գնահատում այն, որ քաղաքական ուժերը համախմբված են, ու  հայրենիքի պաշտպանությանը վերաբերող հարցերում  բոլոր ուժերը մեկ բռունցք են դառնում: ‹‹Եթե քաղաքական ուժերը  ներքին-քաղաքական հարցերում ունեն խնդիրներ, դա չի նշանակում, որ այսպիսի հարցերում չպետք է լինեն համախմբված: Դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կարող են լինել: Պիտի միահամուռ լինենք››: Արմեն Բադալյանը շեշտեց, […]

Ձյան առատ տեղումներ և բուք է սպասվում

Հանրապետության տարածքում` ապրիլի 4-ի գիշերը ձյան առատ տեղումներ և բուք է սպասվում Վայոց ձորի, Սյունիքի և Արցախի լեռնային ու նախալեռնային գոտիներում: 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևանում՝ ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Մենք պետք ա հաղթենք էտ շան տղերքին». կազմավորվեց ամենամեծ կամավորական ջոկատներից մեկը /վիդեո/

Երևանում կազմավորվել  է ամենամեծ կամավորական ջոկատներից մեկը: Ջոկատի հրամանատարը՝ Համլետ Բաբայանը (Ջերմուկցի Համո) իր անունը փառքով է պսակել 1988 թվականից սկսած: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հրամանատարը նշեց, որ զայրացած է.« Թուրքը մնում ա թուրք: Գողեգող մտան ու մեր 18 տարեկաններին սպանեցին: Դրանց քոքը պետք ա վերջնական հանենք: Իմ ջոկատում հիմա հավաքվում են նախկինում կռված, փառավոր […]

Հայտնի չէ՝ ով է սկսել իրավիճակի նոր սրումը․ Ռուսական առաջին ալիքի անդրադարձը ԼՂ իրավիճակին /վիդեո/

Ռուսական առաջին ալիքը ռեպորտաժ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից։ «Անհայտ է, թե ով է սկսել իրավիճակի նոր սրումը։ Հայատստանը հայտարարում է, որ Ադրբեջանը փորձել է Ղարաբաղ մտնել տանկերով, ծանր տեխնիկայով, սակայն հակահարված է ստացել։ Պաշտոնական Բաքուն իր հերթին մեղադրում է Երեւանին իրենց տարածքը գնդակոծելու մեջ․․․Ամեն դեպքում՝ երկու կողմն էլ  խոստովանել են, որ զոհեր ունեն թե խաղաղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված