Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամը կբողոքարկի եկեղեցու պետականացման որոշումը
Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ՝ օրեր առաջ արագացված կարգով պետականացվել էր Դիարբեքիրի Սուր շրջանի 80 տոկոսը: Պետականացված տարածքի մեջ են մտնում հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, ասորական ու բողոքական եկեղեցիներ: Թուրքական «T24» լրատվական կայքը տեղեկացնում է, որ եկեղեցու հիմնադրամները պատրաստվում են դատարան դիմել՝ որոշումը չեղարկելու համար: Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այըքը հայտնել է, որ իրավաբանները […]