27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպասվում է անձրեւ, ամպրոպ եւ կարկուտ

Հանրապետության տարածքում` մայիսի 6-ին, 7-ին և 10-ին շրջանների մեծ մասում, 8-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 6-7-ը և 10-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-ին, 7-ի ցերեկը կնվազի 2-3 […]

Քոչարյանը ղարաբաղյան կարգավորման հարցում Տեր-Պետրոսյանից տարբերվող որոշում ունի. Ժամանակ

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը թերթի հետ զրույցում ասել է, թե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մնացել է իր հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածում արտահայտած տեսակետին, որը դարձավ առաջին նախագահի հրաժարականի պատճառը, որ նա հստակ նշում է, որ ինքը մնացել է այդ տեսակետին եւ այլ լուծում չի տեսնում: «Ես կարծում եմ, եմ, որ թե […]

Միացյալ Նահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը

Միացյալ Նահանգները կոչ է անում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադառնալ՝ համապարփակ կարգավորման հասնելու նպատակով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարք Թոները՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանում ԼՂ անկախության ճանաչման նախաձեռնությունը, հայտնում է Ամերիկայի ձայնը: «Միացյալ Նահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի […]

Այս գիշեր հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հակատանկային նռնականետ

Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում […]

Չեն կարողանա գումար շորթել. Հայկական ժամանակ

«ՀՀ կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ մի քանի օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որով գրեթե ապաքրեականացվում Է մաքսանենգությունը։ Սա նշանակալի իրադարձություն Է տնտեսվարողների համար։ Խնդիրն այն է, որ մինչև հիմա այն ներմուծողները, որոնք ներկրումը իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում նույնիսկ աննշան վրիպակներ Էին ունենում, մաքսավորներին կարող Էին առիթ տալ քրգործ հարուցել իրենց նկատմամբ, և դա նպաստավոր պայմաններ […]

Նոր սցենարներ է խաղարկվում

Ապրիլյան իրադարձություններով պայմանավորված հանրության շրջանում որոշակի էմոցիոնալ ֆոն էր ձևավորվել: Պատահական չէ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված նույնիսկ հակառուսական դրսևորումներ նկատվեցին. նույնիսկ կոչեր էին հնչում դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, դուրս բերել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը և այլն: Այս դրսևորումները լայն ընդվզում չառաջացրեցին, սակայն անհանգստությունն ակնհայտ էր: Մեր հասարակությունը զգայուն է հատկապես ռուսական կողմից Ադրբեջանին […]

Ինչ է ասում Աստվածաշունչը պատերազմի ժամանակ աղոթքի մասին

Աստվածաշնչում Աստծո բազում ծառաներն են աղոթել Իսրայելի ժողովրդի համար` Մովսեսը, Դավիթը, Սողոմոնը, Դանիելը, Նեէմիան, Եզրասը, Պողոսը և այլ աստվածաշնչյան հերոսներ: Աստվածաշունչը բացահայտում է սկզբունքներ՝ ինչպես պետք է բարեխոսենք մեր երկրի համար, որ մեր աղոթքը արդյունավետ լինի: Աղոթքը Տիրոջ առաջ զորավոր չի լինի, եթե մենք պատրաստ չլինենք գործելու՝ համապատասխան մեր աղոթքների: Աղոթքի մեջ ամենակարևորը լսելն է, […]

Ովքեր ընդունել են Քրիստոսին, Աստված նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ

Ում մեջ վախ կա թող հանի դուրս: Մի՞ե Աստծու համար անհնար բան կա: Եթե թշնամին նորից հարձակվի Քրիստոնյա ազգի վրա, ապա հնարավոր է, որ Աստված նրանց մեջ վախի հոգի դնի ու նրանք փախչեն, իսկ մեր զինվորների մեջ քաջության ու արիության: Մի՞թե սա չտեսանք 4-օրյա պատերազմի օրերին: Եվ հիշե՛ք ու գոտեպնդվեք, ովքեր ընդունել են Քրիստոսին, Աստված […]

Ոստիկանի համազգեստով դիվերսանտը «կտրել է» կամավորականների ճանապարհը

Մայիսի 5-ին բուժանձնակազմից կազմված կամավորների մեքենան ԼՂՀ Ֆիզուլիի հատվածում նկատել է ոստիկանի համազգեստով մի տղամարդու, ով մեր տղաներին նկատելուց անմիջապես հետո ակնհայտ տագնապով խուսափել է հարց ու պատասխանից: Այս մասին տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը շփման գծից:  Կամավորների բնորոշմամբ`  կասկածելի տղամարդը «ճարպկորեն ճողոպրել է»: Կամավորները տեսանկարահանել են այդ պահը: Այս պահին փորձում են տեսանյութը վերծանել :

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի