18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետդեպարտամենտն արձագանքել է ՄԽ համանախագահների մասին Ալիևի սադրիչ հայտարարությանը

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սադրիչ անվանելու մասին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծառայության հարցին: Ինչպես հաղորդում է Պետդեպի մամլո ծառայությունը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու հարցում: «Որպես Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացում։ […]

Այսօր հայերը պարում են յարխուշտա այն վայրում, որտեղ սատկացրել են շանը՝ Թալեաթին

Ապրիլի 2-ին նշվում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի 120-ամյակը: Այդ օրը  «Տիգրան Մեծ» բարեգործական ընկերության նախագահ, ազատամարտիկ  Սրապիոն Գևորգյանը Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում, որտեղ Սողոմոն Թեհլերյանը սպանել է Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային, նախաձեռնել է ֆլեշ-մոբ, որի ընթացքում կծածանվի Եռագույնը: Ակցիային կմասնակցի գերմանահայ համայնքը: Այսօր այս մասին  ‹‹Հենարան›› ակումբում հայտարարեց Սրապիոն Գևորգյանը: «Ամեն տարի […]

«Փոքր Մհեր» կրթահամալիրը 15 տարեկան է

Ուղիղ 15 տարի առաջ մարտի 31-ին ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անմիջական աջակցությամբ հիմնադրվեց «Փոքր Մհեր» կրթահամալիրը: Ռազմահայրենասիրական ոգով սերունդներ կրթող և դաստիարակող կրթօջախը տոնական ու նաև հոբելյանական օրը սկսեց Կոմիտասի անվան պանթեոնից՝ հարգանքի տուրք մատուցելով Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հաշվետվության տեսքով ներկայացնելով «Փոքր Մհեր»-ի անցած 15 […]

Եվրոն թանկացել է

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է  41 լումայով`  դառնալով 481.26  դրամ, եվրոն արժեւորվել է`5.46 դրամով`  դառնալով  544.69  դրամ: Ռուսական ռուբլու գինն այս անգամ արժեվորվել է  13 լումայով  եւ դարձել`  7.13 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  481.26  Եվրո 544.69  ՌԴ Ռուբլի 7.13

Իշխանությունը քայլ առաջ է գնացել, բայց /վիդեո/

Ընտրական նոր օրենսգրքում ազգային փոքրամասնությունների ներգրավվածության հարցը քննարկելու նպատակով   այսօր «Հենարան» ակումբում  լրագրողների հետ հանդիպեցին ասորական  համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւը,  եզիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ռազմիկ Խոսրոեւը  շեշտեց, որ այսօր  բարդ է սահմանել, թե  որ ազգի ներկայացուցիչներին կարելի է անվանել ազգային փոքրամասնություն: «Ես կարծում եմ, որ ռուսները ազգային փոքրամասնություն չեն, որովհետեւ […]

ԱՄՆ-ը ցանկանում է հասնել հիմնական կարգավորման Լեռնային Ղարաբաղում. Քերրի /վիդեո/

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա նշել է, որ իրենք ցանկանում են տեսնել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության վերջնական լուծումը: «Խնդրի կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով»,- ասել է նա։ Մանրամասն՝ Ամերիկայի ձայն-ի տեսանյութում։  

244.9 մլն դրամ՝ առողջապահության նախարարությանը

Կառավարության այսօրվա նիստին քննարկվեց Առողջապահության նախարարությանը 244.9 մլն դրամ հատկացնելու հարցը: Նշենք, որ կառավարությունը հավանության է արժանացրել Հանրապետությունում ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը, և հիմնադրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն: Ներկայում ծրագրի I փուլը դեռ ավարտված չէ, և ընկերությունը իր հիմնական գործունեությունը դեռ չի սկսել, հետևաբար չունի ֆինանսական բավարար միջոցներ պահպանման ծախսերի և անհրաժեշտ կահույքի […]

«Ղարաբաղն ինքը 70 տարի շարունակ օկուպացիայի զոհ է եղել». ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում մարտի 30-ին այցելել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել կրթական այդ հաստատությունում սովորող հայ ուսանողների հետ: ՀՀ Նախագահը դասախոսություն է կարդացել կառավարման դպրոցում, որից հետո պատասխանել է ունկնդիրներին հետաքրքրող հարցերին` անդրադառնալով հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների օրակարգին, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս վիճակին, առկա […]

Զինվորը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Ժամկետային զինծառայող է էլեկտրահարվել, ում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Մանուկյանը մարտի 30-ին էլեկտրահարվել է եւ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել: Այս տեղեկությունը փոխանցեցին ՀՀ Քննչական կոմիտեից որտեղից եւ հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:

Ուշադրություն վարորդներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային գծանշման աշխատանքների իրականացման նպատակով` 2016 թ. մարտի 30-ի ժամը 22-ից մինչև մարտի 31-ի ժամը 6-ը կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում՝ մինչև Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված