Մարգարիտ Եսայանի կոչը Զարուհի Փոստանջյանին /վիդեո/
«Ես կուզեի, որ մեր ընդդիմադիր որոշ գործիչներ՝ այդ թվում Փոստանջյանը, ճիշտ ու սթափ վերաբերմունք ունենան ՀՀ-ում ու Արցախում տեղի ունեցող գործողությունների նկատմամբ։ Արցախի հարցն այն հարցն է, որը չի կարելի օգտագործել, շահարկել։ Չի կարելի այդ հարցի շահարկմամբ անել այնպես, որ դափիներ շահեն մարդիկ», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
Հիշեցնենք՝ երեկ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ, բացի այդ՝ ԱԺ նիստում որոշվեց՝ Արցախի ճանաչման հարցը չի մտնի օրակարգ։
«Այնպիսի տպավորություն է ստեղծվել, ասես արցախյան հասարակությունը, Հայաստանը, հայաստանյան քաղաքական ուժերը պակաս սրտացավ են այս խնդրի նկատմամբ, քան իրենք։ Բայց, բարեբախտաբար, այդպես չէ։ Ինչ-որ մեկը փորձում է ավելի հայրենասեր երևալ, դիվիդենտներ շահել։ Երբ մարդը քաղաքական գործիչ լինելու հայտ է ներկայացնում, նա պիտի մաքսիմալ զուսպ լինի, կարողանա ճիշտ գնահատական տալ դեպքերին», – նկատեց Մարգարիտ Եսայանը հավելելով
` վտանգավոր ու անկանխատեսելի հարևան ունենք։ «Մենք պատերազմից չենք վախենում, պարզապես մենք պատերազմ չենք ուզում», – ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։