15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փոխզիջում միշտ էլ հնարավոր է․ Լավրով

Նախօրեին ուշ երեկոյան Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մասնակցությամբ  կայացած հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-1995 թվականների համաձայնագրերով, գրում է РИА Новости-ն։

«Համաձայնություն է ձեռք բերվել, որ ԵԱՀԿ-ն ձեռնամուխ լինի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքին: Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհստակեցնեն հաջորդ հանդիպման ժամկետները և վայրը, որպեսզի շարունակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման հասնելու բանակցությունները»,-հայտարարել է Լավրովը:

Անդրադառնալով հնարավոր փոխզիջումներին՝ Լավրովն ասել է, որ փոխզիջում միշտ էլ հնարավոր է։

« Եթե նման հնարավորություն չլիներ, Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը չէին աշխատի այդ ուղղությամբ: Կշարունակենք ամբողջական և բազմակողմ լուծում գտնելու ուղղությամբ աշխատանքը, կգնանք առաջ քայլ առ քայլ»,- հայտարարել է Լավրովը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ