15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վախը խորն է

…Սկզբում նրանք քեզ արհամարհում են, հետո կռվում են քո դեմ, հետո դու հաղթում ես նրանց… եթե դուխով ես

Մենք իսկապես հետաքրքիր ժամանակներ ենք ապրում: Պատերազմ է, բայց ամեն ինչին վերաբերվում ենք այնպես, կարծես անսահման ժամանակ ունենք մեր բացթողումները շտկելու համար: Ասում ենք, որ պետք է պայքարենք մեր տնտեսության քաղցկեղների` կոռուպցիայի, մենաշնորհների, հովանավորչության դեմ, բայց խոսքից անցել է արդեն հինգ օրից ավելին ու դեռ քայլ չենք տեսել: Իրականում առնվազն մեկ ամսից էլ ավելին է անցել «սառը ցնցուղից» ու դեռ էլի կտրուկ քայլ չենք տեսել: Հասկանում եմ «գեղեցիկ»՝ դանդաղ ենք շտապելու մոտեցումը, ասեմ, որ մոդայիկ է հնչում, բայց արդյո՞ք ունենք բավարար ժամանակ դանդաղ շտապելու:

Լավ, դա էլ կարող ենք հասկանալ, որ շտապելուց աչքն ուղղելու տեղը կարող ենք նաև ունքը ծռել, բայց եկեք հասկանանք, իսկ ի՞նչ է այդ ծռելը նշանակում: Օրինակ, խնդիր կա ավելորդ մարդկանց աշխատանքից ազատել, և եթե դա անենք առանց ճիշտ հաշվարկելու ու մեկ անգամ ևս վերահաշվարկելու, իսկապես ունքի ճիշտ կամարը կարող ենք ծռել: Բայց հաշվարկողը դանդաղելու ժամանակ չունի:

Մենք իսկապե՞ս չենք ցանկանում արագ փոխվել, դառնալ ժողովրդավար, ունենալ ազատ տնտեսական հարաբերություններ, արդիականացնել սպառազինությունը, մենք՝ որպես հասարակություն:

Մեր մեջ վախը խորն է` վախը նորի, վախը մարտահարվերին բաց նայելու, վախը մարտահրավերի աչքերին նայելուց նորն ընդունելուց, բայց ամենամեծ վախը նորովի մտածելուց՝ մեզ յուրահատուկը կորցնելուց: Ու այդ վախն այնքան ուժեղ է, որ նույնիսկ մտքներով չի անցնում, որ ոչ ոք մեզ չի ասում մերը պահպանենք, մարտահարվերը հաղթահարենք նորով ու մերը չկորցնելով: Մենք վախենում ենք մի քանի բան անելուց միաժամանակ:

Մենք մի քայլանոց ենք: Մեր ազգային բոլոր «խաղերը» միքայլանոց են: Մենք չենք կարող հավատալ, որ որևէ մեկը կարող է այսօր այսպիսի նախադասություն ասել, բայց իրական միտքը լինի այն, որ մի քանի օրից, շաբաթից, ամսից, տարուց, կգա այն օրը, որ ավելին կվերցնենք, ավելիին կհասնենք: Մենք վախենում ենք փորձել մի 10, 20, 30, 40, ….200 տարի այնկողմ նայել: Իսկ վախի արմատն այն է, որ չենք վստահում` կողքինին, հարևանին, գործընկերոջը, պաշտոնյային ու այդպես շարունակ: Ու դա էլի վախից:

Եկեք թոթափվենք վախերից: Վախով ճամփա եկեք չգնանք: Դուխով ապրենք, դուխով լինեք:

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ