Հրազդանի ընտրված քաղաքապետի կողմնակիցները ընտրություններին ընտրակաշառք են բաժանել. հարուցվել է քրգործ
2016թ. ապրիլի 17-ին նշանակված՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրության նախօրեին զանգվածային լրատվամիջոցներում՝ էլեկտրոնային լրատվական կայքերում և տպագիր մամուլում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի կողմնակիցները բնակչության շրջանում ընտրակաշառք են բաժանել, և որպես հավաստող տվյալներ ներկայացվել են տարբեր անձանց հարցազրույցներ պարունակող տեսանյութեր. տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ-ն։ Բացի այդ, 2016թ. ապրիլի […]





































