12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում վերջին տասնամյակի ընթացքում եղել են բարեփոխումներ. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր անդրադառնալով «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովին լրագրողներին հայտնել է, որ  համաժողովի նպատակն է, որ Հայաստան հրավիրած ամերիկյան մեծ ընկերություններին, որոնք նախկին խորհրդային միության տարածքում տնտեսավարելու և գործունեություն իրականացնելու մեծ փորձ ունեն, ներկայացվեն այն հնարավորությունները, որոնք առկա են Հայաստանում:

Հիշեցնենք, որ  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Հայ-ամերիկյան առևտրային պալատը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և «Կոնվերսբանկն» այսօր կազմակերպել էին մեկօրյա բիզնես համաժողով՝ ներկայացնելու ամերիկյան գործարարների համար Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները:

Դեսպանը նաեւ նշել է, որ այդ ընկերությունները տարբեր ոլորտներից են՝ սպառողական ապրանքների, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից եւ այլն:

«Ես միշտ ասել եմ, որ այն ամերիկյան ընկերությունների համար, որոնք այստեղ գալիս են պատրաստված, շրջահայաց կերպով և ցանկանում են գործունեություն իրականացնել, դրանց համար միշտ կան հնարավորություններ: Հայաստանում վերջին տասնամյակի ընթացքում եղել են բարեփոխումներ, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանում ներդրումներ իրականացնել»,-հայտարարել է ԱՄն դեսպանը եւ նկատել, որ ՀՀ-ում իրականացվել են հարկային, մաքսային ոլորտի բարեփոխումներ, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության բարեփոխումներ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ