09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչո՞ւ են Հայաստանում դեղերի գները Վրաստանի համեմատ այսքան թանկ

Ազգային ժողովում Կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում  պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց Առողջապահության նախարարին՝ փորձելով հստակեցնել՝ ինչո՞ւ են Հայաստանում դեղերը այդքան թանկ՝ համեմատած հարեւան Վրաստանի հետ:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն շեշտեց. «Ակներեւ է եւ խորաթափանց մտորումների շատ տեղ չկա, եթե ուղղակի տեսնենք, որ Վրաստանում դեղերի ավելացված արժեքի հարկ չի գործում, Վրաստանում տրանսպորտային ուղիները անհամեմատ մատչելի են. Վրաստան նշված դեղերը բերվում են ծովային ուղիներով, իսկ Հայաստան՝ ինքնաթիռով»:

Պատգամավորին չբավարարեց այս պատասխանւ: Նա  ընդգծելով՝ որոշ դեպքերում  գնային տարբերությունը շատ-շատ մեծ է ու պրակտիկորեն հնարավոր չէ, որ վերը նշված փաստերի պատճառով առաջանա այդպիսի մեծ գնային տարբերություն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ