21 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջ ենք գնացել մի այլ կարգի. թարմ լուրեր Արցախից

«Այս գիշեր ավելի լարված է եղել, քան ապրիլի 2-ին, բայց մի տարբերությամբ այս գիշեր դրության տերը մենք ենք եղել: Առաջ ենք գնացել մի այլ կարգի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն նախագահ Յուրի Միքայելյանը: Միքայելյանի խոսքով՝ մեր մեկ զոհը իրենց վրա տասնապատիկ թանկ է նստել: «Ավելի լավ կլինի հանգստանան, թե չէ արագ տեմպերով կհասնենք […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` ապրիլի 27-30-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևանում՝ ապրիլի 27-30-ը՝ […]

Սթափվեք

Անհրաժեշտ է բացառիկ համախմբվածությամբ պահել Նախագահի թիկունքը … ապրիլյան 4-օրյա պատերազմը նոր խնդիրներ առաջադրեց մեր երկրի համար ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքականություն մակարդակներում: Հակառակորդի ծրագրած, սակայն ի սկզբանե անհաջողության դատապարտված «կայծակնային պատերազմը» լույս սփռեց զինված ուժերում առկա մի շարք խնդիրների ու թերացումների վրա, որոնք, արդարացիորեն անհանգստություն և մտահոգություն առաջացրեցին հասարակության ու ազգաբնակչության մոտ: Ռազմական […]

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հովանավորը Թուրքիան է. Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի խոսքով, վերջին օրերի թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումները ոչ թե պատահականություն, այլ օրինաչափություն են: Դավիթ Բաբայանը նշել է նաև, որ Պաշտպանության բանակն ի պատասխան ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների, հարվածներ է հասցրել այն կետերին, որտեղից հրետակոծվում էր խաղաղ բնակչությունը: Տեսանյութը՝ Արցախ ՀԸ

ԼՂՀ ՊՆ-ն հակառակորդ կողմին խորհուրդ է տալիս հարգել իրենց իսկ խնդրանքով կրակի դադարեցման վերաբերյալ կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը

Ս.թ. ապրիլի 5-ին հակամարտ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած մարտավարությունն ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն մի կողմից իր սադրիչ գործողություններով իրավիճակը տանում է դեպի կանխամտածված սրացման, իսկ մյուս կողմից շտապում առաջնային գծում տեղի ունեցող զարգացումները ներկայացնել որպես հայկական կողմի նախահարձակ գործողությունների հետևանք: Հատկանշական […]

Հայկական կողմը զոհ ունի

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև այս գիշեր: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ […]

Պատերազմում 7 որդի կորցրած կնոջ խիզախումը

Առավել եւս բարի հիշատակի էր արժանի սքանչելի մայրը: Նա Աստծու հույսին ապավինելվ` այսպիսի յոթ որդի էր կորցնում մեկ օրում, նույն ժամին: Քաջալերվելով նրանցից յուրաքանչյուրով` ինքն էլ նրանց էր քաջալերում, մխիթարում իրենց մայրենի լեզվով: Կին լինելով, բայց հանդես բերելով տղամարդուն վայել սիրտ եւ միտք, նա քաջաբար առաջ եկավ եւ ասաց. «Ես չգիտեմ, թե դուք ինչպես եք […]

Պաշտպանության նախարարության հայտարարությունը

Ինչպես հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված, ինչի վերաբերյալ պարբերաբար տեղեկացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը: Դեսպանի հետ ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել […]

Հրատապ.հրետակոծվում են առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում եւ այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ ռաջնագիծը, այնպես էլ խաղաղբնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր` 85,100,122,152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 Գրադ կայանքներ, եւ 9Մ33 Մ3 տիպի Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի […]

Մենք հանձնելու հող չունենք

Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյան լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արցախյան քառօրյա պատերազմին՝ հայտարարել է. «Այդ օրերին հայ ժողովուրդը իր լավագույն որակները ցուցաբերեց, ցուցադրեց, ինչը որ քնած էր, փոշու տակ թաղված էր, հանեց: Եվ մաղթենք, որ հետփոշուց չծածկի, այլ մնա այդպես: Եվ ես իմ անձնական կարծիքն եմ ասում՝ մենք հանձնելու հող չունենք, ո՛չ մի թիզ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի