22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Զինված հարձակում մոսկովյան բանկի վրա․ 6 հոգու պատանդ են վերցրել /վիդեո/

Նախօրեին Մոսկվայի բանկերից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Զինված տղամարդը ներխուժել է բանկ ու պատանդ վերցրել բանկում ներկա երկու աշխատակցին ու 4 այցելուներին։ Տղամարդը բանկում առկա ողջ գումարն է պահանջել, սակայն հրաժարվել է ազատ արձակել պատանդներին։

Ավելի ուշ տղամարդը սպառնացել է պայթեցնել ինքն իրեն, հայտնում է Life-ը։

Ոստիկանների ջանքերով ի վերջո պատանդներն ազատ են արձակվել, իսկ հանցագործը սպանվել է՝ զինված դիմադրություն ցույց տալու համար։

Ավելի ուշ պարզվել է նրա ինքնությունը՝ Մոսկվայի բնակիչ 35-ամյա Յուրի Յ․-ն։

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ