Սա ինչ ցուցադրական կրկես է․ Սահակաշվիլիի բախումը ուկրաինական էլիտայի հետ /վիդեո/
Էկոնոմիկայի նախարարության 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ուղղեց Արծվին Մինասյանին «բաց երկնքի» քաղաքականության ոլորտում առկա խնդիրների մասին: Պատգամավորն ասաց՝ «բաց երկնքի» քաղաքականությունը պատճառ դարձավ, որ մի քանի խոշոր ավիափոխադրողներ հեռանան Հայաստանից: Քոքոբելյանը նշեց՝ «բաց երկնքի» քաղաքականությունն ավերեց ավիացիան: Պատասխանելով Քոքոբելյանի հարցին՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Ես հասկանում եմ` ընդդիմադիր եք, պետք է […]
Ազգային ժողովում նախորդ տարվա պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց՝ 2015 թվականի պետական բյուջեի ծախսերի 7.8%-ը տրամադրվել է տնտեսական հարաբերությունների բաժնին` կազմելով ավելի քան 109.8 մլրդ դրամ և 104.6%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Հատկացված ֆինանսական միջոցների հիմնական մասը՝ 58.1%-ն ուղղվել է տրանսպորտի և գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության ու որսորդության (31.2%) բնագավառների ծրագրերի […]
Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեւորվել է 3 լումայով` դառնալով 477.82 դրամ, եվրոն արժեզրկվել է`35 լումայով` դառնալով 533.96 դրամ: Ռուսական ռուբլու գինն նույնպես արժեզրկվել է, այս անգամ`8 լումայով եւ դարձել` 7.24 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ ԱՄՆ Դոլար 477.82 Եվրո 533.96 ՌԴ Ռուբլի 7.24
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել` նշելով․ «Ադրբեջանը պատրաստվում է Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանից արտաքսել 8-ամյա տղային միայն նրա համար, որ երեխայի ազգանունը հայկական է: Երեխայի մորը և խորթ հորը, որոնց ազգանունները ռուսական են, թույլ են տվել մուտք գործել Ադրբեջան, սակայն առանց երեխայի»:
Հանրապետության տարածքում՝ մայիսի 30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 3-4 […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն)՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին:
Մայիսի 29-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում այրվում է հացի փուռ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 հասցեում գտնվող «Բոքոնիկ» հացի և քաղցրավենիքի արտադրամասում 10 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություններ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի […]




























