25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԻՊ գործողությունները եւ ադրբեջանական ագրեսիան ունեն միեւնույն ձեռագիրը. Էդուարդ Շարմազանով /վիդեո, ֆոտո/

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին Աթենքի Օլիմպիական Զեւսի հրապարակում մասնակցել է Հունաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարարության հովանու ներքո տեղի ունեցած Պոնտոսի հույների եւ հայերի ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը Հունաստանի Հանրապետության կառավարության կողմից արժանացել է պարգեւի` քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ճանաչման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Միջոցառմանն Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով. «Օսմանյան կայսրությունում եւ Քեմալական […]

Երևանում քամին տանիքներ է պոկում, ծառեր է արմատախիլ անում…/վիդեո/

Անակնկալ սկսված ուժեղ փոթորիկը Երևանում տանիքներ է պոկել:Ուժեղ քամու պատճառով որոշ տեղերում հոսանքազրկումներ են եղել: Ուժեղ քամին ծառեր է արմատախիլ արել ։ Անգամ բակերում կայանված մեքենաներնեն  ուժեղ քամուց օրորվել։ Henaran.am-ը ԱԻՆ-ից տեղեկացավ, որ արդեն ահազանգեր են ստացել տարբեր բնակավայրերից ուժեղ քամու պատճառած վնասների մասին։ Հատկապես ահազանգերը ստացվել են Երեւանից եւ Արագածոտնի մարզից։ Որոշ մարզերում ուժեղ […]

23,2 մլրդ դրամ հատկացվել է ՏԿԱԻՆ-ին, 64, 8 մլրդ դրամ՝ ոստիկանությանը և 17,5 մլրդ դրամ՝ ԱԱԾ-ին

ԱԺ Պաշտպանության, Ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և Բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի  պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ԱԻՆ-ին անդրադառնալով՝  Ջանջուղազյանը շեշտեց, որ […]

Կառավարությունն անցնում է գործի

Չնայած հնչող թերահավատությանը, այնուհանդերձ կառավարությունը պետական համակարգի ծախսերի օպտիմալացման վերաբերյալ վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո անցել է կոնկրետ գործողությունների։ Ինչպես եւ սպասվում էր, բյուջետային միջոցները խնայելուն ուղղված առաջին նախաձեռնությունը դարձավ ծառայողական ավտոմեքենաների պարկի կրճատումը։ Այն կիրականացվի մի քանի փուլերով։ Թեեւ արդեն իսկ պարզ է, որ գործընթացը  մեկնարկում է բավական ինտենսիվ քայլերով։ Առաջին փուլում կառավարությունը պատրաստվում է […]

Միայն բարի լուրերով.Արցախում տոնում են

ԼՂՀ Մարտակերտ վարչական շրջանի «Ջրաբերդ» թերթի գլխավոր խմբագիր Լուսինե Զաքարյանը ֆեյսբուքում գրառել է. «Մայիսի 23-ին Արցախում նշվում է` որպես լրագրողի օր: Մարտակերտի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագրակազմի եւ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ մեր բոլոր գործընկերներին եւ մաղթում նորանոր նվաճումներ` այս դժվարին եւ պատասխանատու աշխատանքում: Եվ տա Աստված, որ միշտ բարի լուրերով ներկայանանք ընթերցողին, այո , […]

Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարին

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ /Բեն/ Հոդջեսի և ԱՄՆ Կանզասի նահանգի Ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը` ՀՀում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի ուղեկցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի նահանգի հետ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է […]

Նախարարներն իրենց սրբազան ժամանակից կարող են հատկացնել /վիդեո/

ԱԺ-ում շարունակվում են բյուջեի քննարկումները: Ոստիկանության, ԱԻՆ-ի և ԱԱԾ-ի ներկայացուցիչները ներկայացնում են բյուջեով իրենց հատկացումներն ու իրականացված աշխատանքները: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց՝  ինչու՞ ներկա չեն  վերոնշյան գերատեսչության ղեկավարները: Ընդգծեցք՝ քննարկմանը  ներկա են այդ երեք գերատեսչությունների ղեկավարների տեղակալները: «Ես խորին հարգանք ունեմ փոխնախարարների հանդեպ, բայց ես կարծում եմ՝ նախարարներն իրենց սրբազան ժամանակից կարող […]

Անզուսպ նախանձ

Նախանձը խանութ գնաց, որպեսզի հաց գնի: Իսկ այնտեղ մի տղամարդ կարկանդակ էր գնում: Նախանձեց նրան, զայրացավ ու ամեն ինչ մոռացած՝ դուրս թռավ խանութից: Սկսեց մտածել, թե ինչ անի, որ իրեն նախանձեն: Որոշեց ջրհորից ջուր խմել ու ամենամեծ դույլը վերցրեց, որպեսզի բոլորն իրեն նախանձեն: Իսկ ջրհորի մոտ արդեն մի կին էր կանգնած՝ թեթև ու նախշապատ դույլերով: […]

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան նախավերջին տուրի պարտիաները

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան նախավերջին տուրի պարտիաները: Հայ շախմատիստներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին: Հաղթանակներ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը: Միակ պարտությունը կրեց Հրանտ Մելքումյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է մնալ 8-րդ հորիզոնականում 7 միավորով: Առաջատարը 8,5 միավորով ռուս Էռնեստո Ինարկիևն է:

Արթուր Աղաբեկյանը հեռանում է

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ցանկություն է հայտնել թողնել մեծ քաղաքականությունը: Այս մասին նա գրել է իր Ֆեյբուքյան հարթակում. «Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ.-ի առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի