04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչպես սնվել ամռանը. խորհուրդներ դիետոլոգից

Բժիշկ- սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը ամառային թեթև ապրելակերպին անցումը խորհուրդ է տալիս կատարել` շատ մրգեր , մանավանդ հատապտուղներ ուտելով:  Նրա խոսքով՝ ավելի լավ է նույն մրգերը ձմեռվա համար պահպանել առանց շաքարի չորացնելու կամ սառնարանում սառեցրած պայմաններում պահպանելու ձևով:

Հարկավոր է շատ հեղուկ օգտագործել, հարկավոր չէ սպասել ծարավելուն, քանի որ ծարավելը ջրազրկման նշան է, առողջ մարդը երբեք չի ծարավում: Դիետոլոգը խորհուրդ է տալիս խմել միայն ջուր և թեյ:

Գազավորված զովացուցիչ ըմպելիքների նկատմամբ սննդաբանը  բացասական վերաբերմունք ունի, քանի որ դրանց պատրաստման ընթացքում օգտագործվող գունանյութերը վատ են անդրադառնում մարսողության վրա: Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ է տալիս օգտագործել տաք ըմպելիքներ, քանի որ դրանք ավելի օգտակար են և ավելի արագ են զովացնում.”Տաք թեյը քրտնարտադրություն է առաջացնում և օգնում է ավելի արագ զովանալուն”:

Բժիշկ սննդաբանը նշեց նաև առողջ ապրելակերպի համար հարկավոր է պահպանել օրգանիզմին անհրաժեշտ ջրի օգտագործման չափը. “Առողջ մարդիկ օրեկան  պիտի խմեն 2-3 լիտր ջուր, զարկերակային ճնշում ունեցողները  կամ երիկամային հիվանդները չպիտի գերազանցեն մեկուկես լիտրը”,-ասաց նա:

Վարդանուշ Պետրոսյանը անդրադարձավ նաև ամառային սննդի մյուս խնդրին`նկատելով, որ դա սննդի անվտանգությունն է, և այդ անվտանգությունը պահպանելով` մենք զերծ կմնանք սննդային ինֆեկցիոն հիվանդություններից:

Թունավորվելու դեպքում անմիջապես պիտի դիմել բժշկի և ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն փորձել վերացնել այդ վիճակը: Լավ չլվացած մրգերը կարող են դառնալ սննդային թունավորման պատճառ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ