06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ունենք նաև 13 ծառայողական մեքենա, որից 4-ը պետք է կրճատենք. Արթուր Առաքելյան /վիդեո/

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի եւ կապի  փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց՝ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության ուշադրության կենտրոնում է:   «Նախարարությունը ևս ստեղծել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է այդ աշխատանքներով: Այդ ցուցանիշներն ու թվերը մենք ավելի մատչելի կդարձենենք, բայց մեզ մոտ կային լուծումներ, որոնք տրվել են մինչև վարչապետի հանձնարարականը»,-ասաց […]

Հունիսի 1-ից մայրաքաղաքում կմեկնարկի «Երևանյան ամառ»-ը

Ավանդական դարձած «Երևանյան ամառ» միջոցառումների 2016 թ. եռամսյա ծրագիրը մեկնարկում է հունիսի 1-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ արդեն պատրաստ է «Երևանյան ամառ – 2016»-ի միջոցառումների հստակ ժամանակացույցը, իսկ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքներն ամփոփվել են: Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավարտական խմբերում կազմակերպվող միջոցառումներին և […]

ԻՊ-ը ցանկանում է ահաբեկչություն կազմակերպել ֆուտբոլի Ռուսաստան-Անգլիա հանդիպման ժամանակ․ զլմ-ներ

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալները պատրաստվում են ահաբեկչություն իրականացնել Մարսելում՝ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնատի շրջանակներում Ռուսաստան-Անգլիա խաղի ժամանակ։ Ինչպես հայտնում է  “Звезда”-ն, նման տեղեկություններ են ստացել ոստիկանները՝ ահաբեկիչ Սալախ Աբդասլամի նոթբուքն ուսումնասիրելուց հետո։ Նշվում է, որ համակարգչում հայտնաբերել են հարձակման մանրամասն պլանը։ Այժմ Բրիտանիայի հատուկ ծառայությունները մտավախություն ունեն, որ չնայած Աբդասլամը ձերբակալվել է, նրա հանցակիցները կարող […]

ՅՈՒՆԻՍԵՖ-ը անհանգստացած է

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր տագնապն է արտահայտում անցյալ շաբաթ Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում միգրանտների և փախստականների մահվան դեպքերի առնչությամբ:  Ենթադրվում է, որ նրանցից շատերը առանց ուղեկցողի անչափահասներ են: Կանխատեսելով Լիբիայի և Իտալիայի միջև վտանգավոր անցակետերով երեխա միգրանտների թվի աճը ամռան ընթացքում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Իտալիայի կառավարության և իր գործընկերների հետ առաջիկայում կիրականացնի մի շարք գործողություններ ՝ պաշտպանության աջակցություն ցուցաբերելու […]

Հյուսիս-հարավի շինարարության ավարտը մի փոքր կերկարի. Արթուր Առաքելյան

Կապի և տրանսպրոտի նախարարության նախորդ տարվա բյուջեի քննարկման  ընթացքում  ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը փոխնախարար Արթուր Առաքելյանին հարց ուղղեց  Հյուսիս-հարավի շինարարության ֆինանսավորման վերաբերյալ: Վարդան Այվազյանը հետաքրքրվեց՝  ընդհանուր շինարարության համար վերջնական համաֆինանսավորումն ավելանալու է «Տրանշ 1», «Տրանշ 2», «Տրանշ 3»-ի վրա, թե՞ ոչ: Փոխնախարարը պատասխանեց, թե չի ավելանալու նշվածների վրա: «Ընդ որում` պակասելու է, «Տրանշ 1»-ից որոշակի […]

Այս մեդալը բարձր արդյունք էր ինձ համար. Լիլիթ Մկրտչյան

Եվրոպայի հրաձգության առաջնությունում վազող թիրախ` խառը վազք երիտասարդ աղջիկների մրցապայքարում արծաթե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը մեծ արդյունք է համարում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում Լիլիթ Մկրտչյանն ասել է,- «Մենք տեխնիկական շատ խնդիրների բախվեցինք: Նախ՝ իմ օպտիկան անընդունելի էր նրանց համար, փոխեցինք և տեղադրեցինք այլ օպտիկա, որն ապահովության համար տարել էինք մեզ հետ: […]

Արմեն Ալավերդյանը չցանկացավ մեկնաբանել

Ինչպես հայտնել ենք, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց՝ չի բացառում, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ կտրվի: Լրագրողներն այս խնդրի վերաբերյալ հարց ուղղեցին ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանին: ՊԵԿ փոխնախագահն պատասխանեց՝ ինքը չի կարող մեկնաբանել այդ հարցը, քանի որ քաղաքականությամբ չի զբաղվում:

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 1-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Մայիսյան փողոցի, Սարյան փող. 26-ից-41, Բուզանդի փող. 83-ից-107, Ամիրյան փող. 17-ից-80 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Պուտինն այցելել է Աֆոն /վիդեո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է հունական Աֆոն լեռ՝ ռուսական վանական միաբանության առկայության հազարամյակի առիթով։ Այստեղ Պուտինը հայտարարել է, որ Սուրբ լեռան վրա «ուղղափառ աշխարհի համար շատ կարեւոր եւ շատ անհրաժեշտ բան է տեղի ունենում», որը կապված է հասարակության բարոյական հիմքերի ամրապնդման հետ: Իր այցի ընթացքում Պուտինը Սուրբ Աստվածամոր Վերափոխման տաճարում ներկա է եղել նաեւ կարճ ժամերգության:

Դանակահարություն Կապանում

Մայիսի 29-ին՝ ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում hաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի աջ կեսի և ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Եղիշե Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ Նույն օրը՝ ժամը 02.45-ին, 1966 թ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի