15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմա ի՞նչ՝ ճիպոտը վերցնե՞նք … /վիդեո/

Երեւանի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանի բացումից հետո Ռուսաստանի քաղաքագիտական շրջաակներում  կարծիքներ  են շրջանառվում, թե  Հայաստանը «ֆաշիստ Նժդեհի արձանը տեղադրելով՝ դեմարշ է անում ռուսներին»:

Անդրադառնալով այս  թեմային՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ռուսաստանի որոշ քաղաքագիտական վերլուծական շրջանակաների տափակ ու ոչ պրոֆեսիոնալ գնահատականները  պետք չէ նույնացնել ռուսական քաղաքական վերնախավի, Ռուսաստանի, ռուս ժողովրդի կարծիքի հետ:

Ես կարող եմ  Մարկովի, Կուզնեցովի նմանատիպ գնահատականները որակել որպես անգրագետ գնահատական, քանի որ եթե նրանք Նժդեհին մեղադրում են նացիստների  հետ համագործակցելու հետ, ապա եթե  սեփական պատմությունն իմանային, կիմանային՝ 1939 թվականին Խորհրդային միությունը կնքեց պակտ՝ Խորհրդային միության ու Գերմանիայի միջև, և 1939 թվականի օգոստոսի 23-ին այդ պակտը կնքվեց   Մոլոտով-Ռիբենտրոպի անունով: Եթե մեղադրում են, նախ պիտի Մոլոտովին մեղադրեն, հետո Ստալինին, քանի  որ այդ պակտով նրանք կարողացան Եվրոպան բաժանել Գերմանիայի հետ ազդեցության գոտիների:

Դա համագործակցություն էր նացիստական Գերմանիայի ու Հիտլերի հետ: Հիմա ի՞նչ. ճիպոտը վերցնենք, ընկնենք Մոլոտովի ու այդ ժամանակաշրջանի ԽՍՀմ ղեկավարների հետևի՞ց: Չեմ կարծում, որ այդպես է:
Նժդեհը հայ ազգի մեծագույն հերոսներից մեկն է, ինչպես Ալեքսանդր Նևսկին, Կուտուզովը… Նժդեհն էլ մեզ համար է այդպիսի հերոս»:

Շարմազանովն ընդգծեց՝ այդ գնահատականները Կրեմլի գնահատականները չեն:   ԱԺ փոխխոսնակը  շեշտեց՝ ՌԴ իշխող կուսակցությունը սերտ կապեր ունի ՀՀԿ-ի հետ: Վերջիններս հիանալի գիտեն, որ ՀՀԿ-ի գաղափարախոսության հիմքում ընկած է նժդեհյան գաղափարախոսությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ