13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Մենք երեխայամետ ազգ ենք.Արմեն Մուրադյան

«Երեխաների պաշտպանության օրը մեզ համար շատ կարևոր է, որովհետև մենք երեխայամետ ազգ ենք: Մենք պետք է մանկությունից սկսած ապահովենք երեխաների առողջությունը, ոչ թե այն գնահատենք կորցնելու դեպքում», – այսօր՝ հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար  Արմեն Մուրադյանը:

Նախարարը նշել է, որ երեխաների առողջության պահպանման պետության կողմից իրականացվող սկրինինգային հինգ ծրագրերն ուղղված են հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, առկա ցուցանիշների բարելավմանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին նա նկատել է, որ շատ շուտով արյունաբական խնդիրներ ունեցող երեխաները կկարողանան բուժօգնություն ստանալ ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արդիականացված արյունաբանական կենտրոնում, որտեղ ստեղծվում են նաև ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք ու ցողունային բջիջների լաբորատորիա:

Լրագրողների հետ զրույցում նախարարը կարևորել է  երեխաների առողջության պահպանումը ոչ միայն վաղ տարիքից, այլև ներարգանդային շրջանից:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ