17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե կրծքով եք կերակրում. նոր որոշում առողջապահության նախարարությունից

Երեկվանից օրինական ուժի մեջ է մտել 2016 թվականի փետրվարի 24–ին ընդունված ՀՀ առողջապահության նախարարի թիվ 05–Ն որոշումը «Կրծքով կերակրման բժշկական հակացուցումների ցանկը հաստատելու մասին»։ Ներկայացնում է iravaban.net-ը: Այդ որոշման համաձայն սահմանվել է. « (…) 1. Հաստատել կրծքով կերակրման բժշկական հակացուցումների ցանկը, համաձայն հավելվածի։ Սահմանել, որ սույն հրամանով հաստատված կրծքով կերակրման բժշկական հակացուցումների դեպքում մանկական սննդի ձեռքբերումը […]

Նրանք չպիտի մեռնեն, պիտի շարունակեն իրենց կռիվը

Քրիստոս մեռավ ու հարություն առավ, քանի որ Նրա մահն անտրամաբանական էր: Հնարավոր չէ այս պատմությունը դիտել առանց հուզմունքի, բայց դե միայն հուզվելով հարց չենք լուծում: Մարդու մահը տրամաբանական մի բան է, սակայն մեր հերոս տղաների նահատակության պատմության մեջ մահը կարծես անտրամաբանական է, անհասկանալի… ավելի ճիշտ՝ այնտեղ մահ չկա, կա միայն զոհաբերում, նվիրում, սեր և քաջություն: […]

Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթեց մրցակցին

Ապրիլի 18-ին Կիպրոսում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարը: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը տեղեկացում է` Հայաստանի Մ-16 հավաքականը վերջին մրցափուլում հանդիպեց Ջիբրալթարի Մ-16 հավաքականի հետ: Ժիրայր Շաղոյանի գոլի շնորհիվ հայ պատանիները հաղթել են 1:0 հաշվով և մրցաշարում զբաղեցրել երկրորդ տեղը: Կիպրոսի և Ուելսի միջև հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, սակայբն հետխաղային 11-մետրանոց հարվածները փոխեցին իրավիճակը: Հաշիվը 4-3 […]

Արև է անում շուն թուրքն է խաղում. 82-ամյա սահմանապահ Անուշը հանգերով է պատմում /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան  գյուղի 82 ամյա  բնաչուհին շատ բան ունի պատմելու, բայց նա միայն խաղաղություն է ցանկանում: «Այստեղ ծնվել եմ ու այստեղ եմ սնվել ու հասակ առել: Հիմա էլ ուզում եմ փոր անեմ ու մի բան ցանեմ, հենա կրակեցին թողեցի եկա: Ինչ դաղել են դաղում, երբ անձրև է անում մեր սիրտն է խաղում, արև […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալին

Ապրիլի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևին, ով Երևան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով։ Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, բանակցային գործընթացին հասցված վնասը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց ղարաբաղյան հիմնախնդրի […]

Այն պահին ԼՂՀ-ում անիմաստ արյունահեղությունը ընդհատվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խիզախության շնորհիվ

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հ.Նաղդալյանի ելույթը 18.04.2016 Այսօր միգրացիոն ճգնաժամը Եվրոպայի համար ամենակարևոր մարտահրավերներից մեկն է: Ավելի քան մեկ միլիոն գաղթյալներ, փախչելով պատերազմից, հետապնդումներից և հակամարտություններից, ավելի լավ ապագա են փնտրում այլ երկրներում: Ըստ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գործակալության (UNHCR)` սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաբարձր ցուցանիշն է: Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմները, տարածաշրջանային հակամարտությունները […]

500.000 ԱՄՆ դոլար Արցախին, 2000-ական դոլար զոհվածների ընտանիքներին

Օրերս տեղի է ունեցել «Տաշիրի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է հիմնադրամի կողմից Արցախին տրամադրել 500.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 2000-ական դոլար հատկացնել 2016թ. ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին: Այս մասին տեղեկացրել է ընկերության մամուլի պատասխանատուն: 

ՀՀ վարչապետն ընդունել է SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ձեռնարկությունների ծրագրային ապահովմամբ զբաղվող, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի գերմանական SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարի գլխավորած պատվիրակությանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկն է և կառավարությունը փորձում է առավելագույնս աջակցել ոլորտի զարգացմանն ու օգտագործել այստեղ առկա մեծ ներուժը: Վարչապետը կարևորել է ՀՀ-ում բարձր […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել բանակի բարձրագույն սպայական կազմի հետ

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ: Քննարկվել է բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի