18 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]

Մեսիջ Ռուսաստանից. ՌԴ դեսպանատան մոտ կրքերը թեժանում են /ֆոտո/վիդեո/

«Ազատություն Լեւոն Հայրապետյանին» նախաձեռնությունը եւ մի շարք քաղաքացիներ այս պահին իրականցնում են ակացիա: Մասնակիցների առաջին կանգառը եղել է ՀՀ ԱԳՆ շենքի մոտ: Նրանք բարձրաձայն ընթերցել են դիմում նամակը ուղված ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին : Մանակում մասնավորապես ասվում էր, որ հայ բարերար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ իրականացվող սադիզմը պայմանավորված է քառօրյա եւ դեռ չավարտված պատերազմով; Նախաձեռնության անդմաները […]

Հարբած տղամարդը մետրոյում կրակել է մարդկանց վրա /ֆոտո/

Մոսկվայի մետրոյում ձերբակալել են մի տղամարդու, ով գազային ատրճանակից կրակ է բացել ուղեւորների ուղղությամբ։ Հարբած տղամարդը, զենքի ձեռքին, մտել է մետրո ու սկսել կրակել մարդկանց վրա, հայտնում է “РГ”-ն։ Ոստիկանները տեղում ձերբակալել են տղամարդուն, կրակոցներից վիրավորված մեկ ոստիկանի էլ՝ հիվանդանոց։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 32-ամյա տղամարդուն մինչեւ 7 տարվա ազատազրկում է սպառնում։

Ընտրակաշառքի մասին պատրաստ են պատմել տեսախցիկի առաջ

Կիրակի օրը ՀՀ 33 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում գրանցվել են ճիշտ այնպիսի ընտրախախտումներ, որոնք սովորաբար լինում են Հայաստանում անցկացվող  ընտրությունների ընթացքում։ Այսօր ալս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը: Վերջինս  հետևել է Հրազդանում անցկացված ընտրություններին։ «Խոչընդոտներ են ստեղծվել դիտորդների համար:  Թույլ  չեն տվել, որ վերջիններս ցուցակներին ծանոթանան։ […]

Սա վտանգավոր է

‹‹Թող դադարեն զինվորական համազգեստ հագնել ու սելֆի անել: Հիմա նրանք չպիտի խոսեն, պիտի գործեն, քայլեր անեն, որ հասարակության ատելությունը գոնե մեղմանա: Ժողովրդի եւ իշխանության միջեւ  պատնեշը վերանա››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` վերլուծելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած վերջին ռազմական իրադարձությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: ‹‹Սա վտանգավոր է: Իշխանություններն իրենք […]

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին

Հրազդանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված առերեւույթ խախտումների կապակցությամբ                     ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 17-ին Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված առերեւույթ խախտումների կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկելու նպատակով: Ընտրական իրավունքի հնարավոր խախտումների դեպքերի […]

Ղարաբաղի հարցով բանակցությունները կարող են սկսվել մոտ օրերս․ Հասանով

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ակտիվ փուլը մոտ օրերս կարող է սկսվել։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը, գրում է РИА Новости-ն: Նա ասել է, որ բանակցային գործընթացի նախաձեռնողը բանակցային գործընթացի նախաձեռնողը եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը : «Նախաձեռնությունը ստացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Նա դիմել է երկու երկրների նախագահներին, […]

« Հերիք էղավ … էսօրվա դրությամբ եթիմ ենք ». /վիդեո/

Ապրիլի 2-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Տավուշի մարզի սահմանային տարածքներում կրակոցները սկսեցին ավելի պարբերական դառնալ: Գնադապետ  Գեորգի Ասատրյանը վստահում է Հայոց բանակի զինվորին, բայց 26 տարի հետո Բարեկամավան գնաց, որովհետև հոգու խորքում անհանգիստ էր վաղուց հարազատ գյուղացիների համար: «Այ սրա ցավը տանեմ, 26 տարի առաջ  էս  կողմերումը մեզ էր պաշտպանում»,-ասում է 78 ամյա Բենիամին Անտոնյանը: «Մի […]

Եվրոն արժեւորվել է

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է  81 լումայով`  դառնալով 481.55  դրամ, եվրոն արժեւորվել է`1.06  դրամով`  դառնալով  544.34 դրամ: Ռուսական ռուբլու գինն այս անգամ արժեզրկվել է 18 լումայով  եւ դարձել`  7.13 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  481.55  Եվրո 544.34  ՌԴ Ռուբլի 7.13

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի