15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ով ում փոխարեն է պատասխան տալիս /վիդեո/

«Ես վստահ եմ, որ պատասխանատուների ցուցակը ավելի լայն  է, չի կարող լինել մի քանի միջին և մի քանի բարձր պաշտոնյաների օղակ, որովհետև դրանք այն մարդիկ չեն, որ կարող են ունենալ համակարգված ազդեցություն: Չեմ ուզում որևէ մեկին արդարացնել, դա ցույց կտա հետաքննությունը, ապա դատաքննությունը; Կողմ եմ, որ ավելի լինեն ձերբակալություններ ու ոչ թե պաշտոնանկությունները »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ`սկսված  գործընթացը բավական թափով չի ընթանում, քանի որ համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Մարտիրոսյանը նկատում է, որ պաշտոնանկությունները հարցի լուծում չեն:

«Բանակում տեղի ունեցածը այս տարիների ընթացքում չի եղել 3-4 պաշտոնյաների ձեռքով, այլ շատ ավելի լայն շրջանակի ձեռքով ու պետք է պատժել պատասխանատուներին»,-ընդգծեց քաղաքագետը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ