15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավետիսյանների սպանության գործով դատավորը մերժել է ինքնաբացարկի մասին միջնորդությունը

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատավոր Հարություն Մովսիսյանը մերժել է ինքնաբացարկի մասին միջնորդությունը։ Որոշումը հրապարակվել է այսօր՝ հուլիսի 12-ի նիստում։ Միջնորդության մերժման հիմնավորման համաձայն՝ այսպիսի  միջնորդության համար հիմքեր չկան։ Նիստն անցել է ամբաստանյալի փաստաբանի ու տուժող կողմի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբանների բացակայության պայմաններում։ Դատական հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 29-ին։

Նմանատիպ աղետ չէի տեսել`ուղակի կատաստրոֆա էր.պատգամավորը դիմում է պետությանը/վիդեո/

«Ես շատ եմ տեսել կարկտահարություն,քամի,բայց նմանատիպ աղետ չէի տեսել`ուղակի կատաստրոֆա էր»,-այսօր`հուլիսի 12-ին, «Հենարան» մամուլի ակումբում ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, որը նշատեց որ այս խոսքերը ասում է որպես Արագածոտնի մարզի բնակիչ: Այս ենթատեքստում Ախոյանը դիմեց պետությանը. «Գյուղացին մնացել է ծանր բեռի և մեծ վարկերի տակ`կանգնել է կոտրած տաշտակի առաջ,պետք է […]

«Ոսկե Ծիրան 2016»-ի շրջանակում ներկայացված են երեք ժանրերի ֆիլմեր

«Ոսկե Ծիրան 2016» միջազգային կինոփառատոնի շրջանակում այս տարի մրցում են երեք ժանրերի ֆիլմեր՝ հայկական համայնապատկեր, վավերագրական եւ խաղարկային ֆիլմեր։ Ամերիկաբնակ եւ ֆրանսիաբնակ ռեժիսորներ Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» եւ Առնո Խայաջանյանի «Քարքարոտ ճամփաներ» ֆիլմերը ներկայացված են հայկական համայնապատկեր ծրագրում եւ ներկայացնում են Հայոց ցեղասպանության թեման։ Այսօր  կայացած ասուլիսի ժամանակ ռեժիսորները խոսեցին իրենց ֆիլմերի եւ այնտեղ […]

Ի՞նչ հզորությամբ երկրաշարժ է արձանագրվել Հայաստանում

«Հուլիսի 12-ին ժամը 14:14-ի դրությամբ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում,իսկ ավելի կոնկրետ`Բավրա գյուղից 13 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք,գրանցվել է 4.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ»,-այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց` ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասկարակայնության վարչության պետի տեղակալ`Նանա Գնդոյանը: «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա,ստորգետնյա ցնցումի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-ից 7 բալ:Երկրաշարժը զգացվել է […]

«Ադրբեջանը ոչինչ չի զիջում»

Քառօրյա պատերազմից հետո բանակում կատարված փոփոխությունները բավարար չեն ասելու համար, որ պատերազմից դասեր ենք քաղել: Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կազմակերպության ղեկավար Արա Պապյանը: «Մի ձերբակալված գեներալ, մի երկու պաշտոնանկություն ու ոչ մի հետեւություն:  Պատերամի հարյուր օրը լրացավ երեկ, հարյուր օրվա ընթացքում ներքաղաքական փոփոխություններ չեմ տեսնում: Որոշակի բարելավումներ կան սահմանի […]

ՕԵԿ-ն արդեն մահացած քաղաքական ուժ է. քաղտեխնոլոգ

Հայկական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե «Հայկական վերածնունդ»-ը Ռուսաստանում ակտիվ գործունեություն է ծավալել, այդ թվում՝ տարբեր մարզերում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների միջոցով և ջանքերով նոր գրասենյակներ են բացվել: Անդրադառնալով այս թեմային՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Նրանց ակնկալիքը PR-ն է,  ուզում են ցույց տալ, որ ՌԴ-ում կարողանում են գործել: Պարզ բան է, որ […]

Բրիտանիայի նոր վարչապետի միակ եւ հավանական թեկնածուն կին է

Մեծ Բրիտանիայի վարչապետի միակ թեկնածուն ներքին գործերի նախարար Թերեզա Մեյն է։ Նախօրեին նրա միակ մրցակից Անդրեա Լիդսոմը հանել է իր թեկնածությունը վարչապետի պաշտոնից՝ հօգուտ Մեյի։ Այժմ ամենայն հավանականությամբ վաղը՝ հուլիսի 13-ին, Թերեզա Մեյը պաշտոնապես կներկայացվի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի