Գերմանիայում տղամարդը գնացքում հարձակվել է մարդկանց վրա ու կացնահարել /վիդեո/
Գերմանիայում գնացքում կացնով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա ու կացնատել նրանց։ Դեպքը տեղի է ունեցել Վյուրցբուրգ քաղաքում։ Ինչպես պարզվել է, հանցագործը Աֆղանստանից 17-ամյա փախստական է։ Արդյունքում 20 հոգի տուժել է, նրանցից ոմանք ծայրահեղ ծանր վիճակում են։ Հանցագործը «Ալլահ-Ակբար» կոչով փորձել է գնացքից ցած թռչել, սակայն ոստիկանը կրակել է նրա վրա ու սպանել նրան։





































