27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Հունիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Զրույցի ընթացքում քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության մի շարք հարցեր, անդրադարձ արվեց Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությանը։

Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի վեհաժողովի պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովի պատվիրակները հունիսի 18-ին այցելել էին Ծիծեռնակաբերդ։ Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Ինդիանապոլիսի ջութակի միջազգային մրցույթի (International Violin Competition of Indianapolis) գործադիր տնօրեն Գլեն Քվոքն առաջին անգամ է Երեւանում։ Ասում է, որ տպավորված […]

Հռոմի պապը խնդրել է աղոթել իր՝ Հայաստան այցելության համար

2016թ. հունիսի 16-ի առավոտյան Վատիկանում Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը «Արևելյան Եկեղեցիների օգնության կազմակերպությունների վերամիավորում» (ROACO) բարեսիրական կազմակերպության 89-րդ համագումարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, իր խոսքի վերջում խնդրել է աղոթել իր՝ հունիսի 24 -26-ը Հայաստան կայանալիք հովվական այցի համար, հայտնում է armenianchurchco.com-ը։ «Խնդրում եմ՝ աղոթեցեք ինձ համար, մի քանի օրից որպես ուխտավոր այցելելու եմ մի արևելյան երկիր՝ Հայաստան, որն […]

Ապագա հրամանատարների համար

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հունիսի 18-ին, աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Այցի նպատակը ռազմական համալսարանի տարածքում կատարված կապիտալ շինարարական աշխատանքներին եւ  հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր` շուտով շահագործման հանձնվող մասնաշենքի շենքային պայմաններին ծանոթանալն ու առաջիկա ծրագրերի քննարկումն էր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մասնաշենքում, կատարված աշխատանքները քննարկել կապիտալ շինարարության ոլորտի […]

Ալիեւը պայմանավորվելու չի գալիս

Ինչպես հայտնել ենք, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին-առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, ինչին կհետեւի նախագահների եռակողմ հանդիպում։ Անդրադառնալով այս հանդիպմանը՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Henaran.am-ի հետ զրույցում մասնավորապես ասաց․ «Անկեղծ ասած՝ այդ հանդիպումից լուրջ  ակնկալիքներ  չունեմ՝ կապված բանակցային գործընթացի հետ։ Դիվանագետներն արդեն շեշտում են՝ հանդիպման […]

Քանաքեռում ական է հայտնաբերվել

Հունիսի 17-ին` ժամը 20.59-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանից1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղում հայտնաբերվել է ական: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և սակրավորական խմբերը: Պարզվել է, որ տան նկուղում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ականանետի արկ: Արկը սակրավորական խմբի […]

Գեղեցկուհիները բեմում ծեծել են իրար /վիդեո/

«Միսս Մոսկվա» գեղեցկության մրցույթն ավարտվել է աղջիկների ծեծկռտուքով։ Մասնակիցներից 20 տարեկան Եկատերինա Ռեվյակինան կռվի է բռնվել աղջիկներից մեկի հետ, ով, իր կարծիքով, խլել էր իր սիրելի տղամարդուն։ Մինչեւ անվտանգության աշխատակիցները վրա կհասնեին, աղջիկները մի լավ ծեծել են իրար։ Ի դեպ, նրանցից ոչ մեկը մրցութային տեղ չի զբաղեցրել։

Նախագահը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսվում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ Նախագահի առանձնազրույց և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի