29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Պանտերայի» աշխատակցի դաժան ծեծի գործով մեղադրվող մաքսային տեսուչը կալանավորվել է

«Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խեցանյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փոփոխվել է մաքսային տեսուչ Հարություն Թ.-ին առաջադրված մեղադրանքը:

ՀՔԾ-ից հայտնում են, որ վերջինիս առավել ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նոր մեղադրանք է առաջադրվել՝ Վարազդատ Խ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Հարություն Թ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Երեւանում 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել եւ ծեծի են ենթարկել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: Դեպքը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուզ կաֆե» սրճարանի մոտ, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը գնում էր «Տոտոյի» գրասենյակ՝ ստուգայցի:

Սեպտեմբերի 3-ին Հատուկ քննչական ծառայությունում մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Վարազդատ Խոցանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

Նախնական տեղեկություններով՝ Խոցանյանին ծեծի է ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին:

Նշենք, որ Վարազդատ Խոցանյանը այն մարդն է, ով պահպանել է մի շարք հայտնի անձանց անվտանգությունը Հայաստան այցի ժամանակ, վերջին թարմ դեպքը Քիմ Քարդաշյանն ու Շեյխուզի Մոզանն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ