22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

26-ամյա Թաթուլի երիկամը հեռացվել է. երիտասարդ ապստամբի վիճակը դեռ ծանր է

Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման հետեւանքով վիրավորված, «Սասնա ծռեր» ջոկատի անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանի ձախ երիկամը հեռացրել են:

Էրեբունի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ հիվանդի վիճակը սկզբում եղել է ծայրահեղ ծանր, նա մի շարք վիրահատությունների է ենթարկվել: Հրազենային վիրավորում ստացած Թաթուլ Թամրազյանի վիճակը կայունացել է: Այն գնահատվում է կայուն ծանր:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ