04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Դադարեցրել են գազամատակարարումը. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է` հուլիսի 10-ից սկսած Ռուսաստանի Դաշնությունից մեկ ամսով դադարեցվել է Հայաստա­նի գազամատակարարումը: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ գազամատակարարումը դա­դարեցվել է Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական եւ սողանքի շրջանում նոր կառուցված գազատարի ներմիացման աշխատանքներն իրականացնելու համար:

«ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ առ այն, որ հուլիսի 10-ից հետո հաճախակիացել են Հայաս­տանի մարզերում առանձին գյուղերի գազամատակարարումը դադարեցնելու դեպքերը: Երբեմն գազամատակա­րարման դադարները տեւում են նույնիսկ մեկ կամ երկու օր: Որպես կանոն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից անջա­տումները պատճառաբանում են գազատարները վերանորոգելու պրոֆիլակտիկ աշխատանքներով: Սակայն կարծիքներ կան, որ այսպես «Գազպրոմ-Արմենիան» իրականում փորձում է հնարավորինս նվազեցնել գազի սպառման ծավալները, ձեռքի հետ էլ վերանորոգման աշխատանքներն են իրականացվում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ