15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նիսի ու Ստամբուլի հիբրիդը` Հայաստանում. Իրատես

Պահը ճիշտ էր ընտրված: Չնայած հաշվարկը տանում էր դեպի աշուն, բայց, քանի որ ղարաբաղյան հարցում և ֆորս մաժորի սպասելի­քում շատերն են անհամբեր, Նիսի ու թուրքա­կան դեպքերի մի յուրօրինակ «փնջով» բեռ­նատար ավտոմեքենայով ոչ միայն ահաբեկչու­թյուն իրականացվեց, այլև պա­հանջ դրվեց:

Ընդ որում, հայկական տարբերա­կը «մեկ քայլ» առաջ էր նրանով, որ պահանջ կար` ազատել զենքեր պահող, ահաբեկչության պատրաստվող «լիդեր» ժիրայր Սէֆիլյանին: Բաց էր մնացել հարցը «ազատված» ժիրա՞յրն էր ստանձնելու իշխանության ղեկը, թե՞ մեկ այլ ոք:

Եթե քաղաքականապես գրագետ ձևակեր­պենք ոչ մեկը, ոչ մյուսը: Խաղի մասնակիցնե­րը մի քանի «շերտանի» էին, այդ պատճառով: Խաղը տաքացրել ու զոհասեղանին էր բարձ­րացրել արյան վրեժով լեցուն, առաջին իսկ քայլով ոստիկան սպանած, իրենց հետ բանակցությունների գնացածներին պատանդ վերց­րած, ԻՊ ձեռագրով գործող «Նոր Հայաստա­նը», որն ընդամենը գործիք էր, ընդ որում` ան­չափ վտանգավոր գործիք այս հայրենիքի հա­մար, և որին, սակայն, թվում էր, թե ինքն է խա­ղի տերը, և դափնիները ևս իրենն են լինելու:

Երկրորդ շերտում նրանց հայրենական բոսերն են, որոնք անչափ երկար էին սպասել այս օրվան, անչափ մեծ ջանքեր էին ներդրել սրան հասնելու համար ու պետք է տային իրենց վերջին «ջիհադը», թե «Նոր Հայաստանի» տղերքի, թե հայոց ազգի, թե իշխանությունների, և, առաջին հերթին, պետականության հաշվին: Ան­չափ երկար էին սպասել, որպեսզի այսօր որոշ­վեր` իրենք վերադառնում են, կամ վերջ, խա­ղասեղանին դնում են ամենքին ու ամեն ինչ:

Բայց, քանի որ կա երրորդ կարևորագույն «խաղացողը», ապա շահողը ոչ առաջինները, ոչ երկրորդները, ոչ էլ երրորդներն են լինելու: Սույն մոդերատորները Հայաստանում փորձե­լու են ստանալ նոր իրավիճակ, որը պետք է նպաստավոր լինի իրենց նպատակներն իրականացնելու համար:

Նպատակը մեկն է՝ Ղարաբաղ: Ընդ որում, ասել, որ Երևանի էրեբունի վարչական շրջա­նում այս օրերին տեղի ունեցածը Արևմուտքի ծածկոցի տակ էր կամ Ռուսաստանի, նույնպես սխալ կլինի: Ճիշտ է, փողերը, որոնցով ՊՊԾ մտած «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները զինվել էին մինչև կոկորդ, օդից չէին իջել, դրանք գալիս են նաև դրսից, պտտվելով Թուր­քիայի, Բրյուսելի, Մեծ Բրիտանիայի առանցք­ներում, սակայն հրահանգները կարծես թե իջ­նում են Հյուսիսից, որի հետ պայքարի ելած­ներն ու նրանց «հայրիկները» լրջագույն կա­պերի մեջ են:

Ասել է սա ևս փունջ էր արտաքին խաղա­ցողների, ուր ամենքն իրենց փաթեթն ունեն: Փունջ Սերժ Սարգսյանին Ղարաբաղի հարցում ճնշումներ պարտադրելու համար, սույն «հայրենասերների» ձեռքով, որոնք կամ հասկանում են՝ ինչ են անում, կա մ էլ պարզապես Պավլիկ Մորոզով են` բոլոր հետևանքներով հանդերձ:

Արդյունքում ունենում ենք նույնություն` հայի ձեռքով: Հայի արյամբ: Հայի չունեցած հե­տին խելքով: Հայի պառակտմամբ: Հայի ձեռ­քից պետականության վերջին փշուրը խլելով: Երբ կրկին պետք է լուծվեն այլոց խնդիրները, հաջողությամբ պսակվեն այլոց շահերը:

Այդպես եղել է հայոց պատմության ողջ ըն­թացքում: Այդպես է նորանկախ Հայաստանի անչափ կարճ` 25-ամյա պատմության ժամա­նակահատվածում: Հոկտեմբերի 27, Մարտի 1, հիմա էլ Հուլիսի 17:

Ինչ անի պատմությունը, եթե իր տված դա­սը մենք համառորեն այդպես էլ չենք սովորում:

Ոչի՛նչ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ