15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Դրամն «անտարբեր է». Հայկական Ժամանակ

Կիրակի վաղ առավոտյան Երեւանում սկսված իրադարձությունները որեւէ կերպ չեն ազդել դրամի փոխարժեքի վրա: Ինչպես եւ անցած շաբաթվա վերջին` մեկ դոլարը փոխանակման կետերում երեկ գնվում էր 475 դրամով եւ վաճառվում 478 դրամով: Նկատենք, որ օրինակ Թուրքիայում ուրբաթ գիշեր տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով փողն արժեզրկվել է մոտ 5 տոկոսով եւ այդ երկրի կենտրոնական բանկը հետագա կտրուկ արժեզրկումը կանխել է դոլարային մեծածավալ ինտերվենցի­աների շնորհիվ միայն:

Հարկ է նշել, որ դրամը չափազանց «անտարբեր է» ՀՀ ներքաղաքական սրա­ցումների նկատմամբ: Դրամի փոխարժեքը չի տատանվել համապետական որեւէ ընտրությունից առաջ կամ ընթացքում: Հոկտեմբերի 27-ից, Մարտի 1-ից հետո եւս դրամը կայուն է եղել: Սա խոսում է այն մա­սին, որ դրամը բոլորովին կտրված է տնտեսությունից ու քաղաքականությունից եւ այնքան էլ չի համապատասխանում «ազգային արժույթ» հասկացողության դասական ձեւակերպումներին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ