Թող նույնիսկ քոչարյանենք գան. Առավոտ

Ես հիմա գրում եմ այս հոդվածը, որը դուք կկարդաք վաղն աոավոտյան, բայց այս պահին դեռ պարզ չէ իշխանությունը գրոհ կկազմակերպի ՊՊԾ տարածքը գրաված զինված խմբի վրա: Շատ-շատ եմ ուզում, որ դա տեղի չունենա:
Նախ որովհետեւ ոչ մի ներքաղաքական խնդիր չարժե թափված մի կաթիլ արյան, երկրորդ
` որովհետեւ դրանով իշխանությունը ոչ մի խնդիր չի լուծի, միայն կխորացնի արմատական տրամադրություններն ու անհանդուրժողականությունը մեր հասարակության մեջ:
Իսկ դրանց աստիճանն այս ոդահին շատ բարձր է: Ապրիլյան պատերազմից հետո ինձ թվաց, որ այդ ագրեսիվությունը մեղմվել է, որ բոլոր տարաձայնություններով հանդերձ մեր քաղաքացիները սկսել են իրար ավելի շատ հարգել, իրար ավելի շատ ջերմություն փոխանցել: Բայց հիմա կարծես թե այդրղես չէ մարդիկ իրար հետ խոսում են ատելության լեզվով եւ, ինչպես երեկ արդարացիորեն նկատեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, այդ
` իրար ոչնչացնելու, «զրոյական արդյունքով» խաղի մեջ ինչ-որ չափով նույնիսկ «իրար հասկանում են»:
Նրանց հաշտեցնելը, շփման կետեր գտնելը որը, կարծում եմ, մտավորականների առաքելություններից մեկն է, շատ դժվար է: Եթե հանկարծ «սխալվես» եւ ասես, որ ոստիկանության շենքի վրա զինված հարձակումը, պատանպ պահելը, մանավանդ ոստիկան սպանելը, ապօրինություն է եւ փակուղի, անմիջապես «վրա կտան» հեղափոխականները եւ քեզ վրա կախելով զանազան պիտակներ
` կհիշեցնեն 25 տարվա ընթացքում այս երկրում տեղի ունեցած բոլոր ապօրինությունները:
Բայց եթե ասես, որ զինված խմբի տղաները ահաբեկիչներ չեն, նրանք մեր քաղաքացիներն են, որոնց մտահոգությունները պետք է լսել ու հասկանալ, հակառակ կողմը կասի, որ մենք «հարթակ ենք տրամադրում հանցագործներին»:
Միեւնույն է պետք չէ հիասթափվել, պետք չէ ձեռքը թափ տալ եւ ասել «կերեք իրար»: Ոչ, դա ամենասխալ դիրքորոշումն է: Եվ պետք էլ չի նեղվել, երբ երկու կողմերը քեզ չեն հասկանում: Խնդիրը ոչ թե որեւէ մեկին, նաեւ «ժողովրդին» դուր գալն է, խնդիրը երկու կողմերին խելահեղություններից, անիմաստ բռնություններից հետ պահելն է: Իմ ընկալմամբ, օրինակ, փողոցում մարդկանց, առանց որեւէ պատճառի, զանգվածաբար բռնելն ու ոստիկանություն տանելը ոչ միայն ապօրինություն է, այլեւ խելահեղություն, հիմարություն
դա դարձյալ որեւէ խնդիր չի լուծում, միայն սրում է իրավիճակը:
… Աստված իմ, թող քաղաքական դաշտում ցանկացած բան լինի: Թող իշխանափոխություն լինի կամ չլինի: Թող նույնիսկ քոչարյանենք գան: Միայն թե արյունահեղություն չլինի:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: