12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետք է խնայել սիրտը.սրտաբանը խորհուրդ է տալիս/վիդեո/

«Ամռանը նյութափոխանակությունը մոտ 20-30%-ով ավելանում է:Մենք շատ մեծ քանակությամբ հեղուկ ենք կորցնում քրտնելու արդյունքում,ինչը բերում է արյան խտացման»,-նշում է սրտաբան Գոհար Մարտիրոսյանը: Սրտաբանը խորհուրդ է տալիս  ավելի շատ օգտագործել հեղուկ,որպես բացառություն նշելով`սրտային անբավարարություն ունեցողներին: «Ամռան տապին բացի հագուստի ընտրությունից և շատ հեղուկ օգտագործելուց,պետք է առավել ուշադրություն դարցնենք սննդին:Ավելի շատ օգտագործենք մրգեր և բանջարեղեն,համեմատաբար քիչ տեղ տալով յուղային […]

12-ամյա տղայի մարմինը կախված հայտնաբերել է հորեղբայրը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Լուսաղբյուր գյուղի 12-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 22:50-ին, «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում կախված երեխա կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ Շիրակի մարզի […]

Ոչ մի քաղաքական գործչի վարկանիշ չի ավելանում, երբ նա հայհոյում կամ վիրավորում է մեկ այլ քաղաքական գործչի

Ոչ մի քաղաքական գործչի վարկանիշ չի ավելանում, երբ նա հայհոյում կամ վիրավորում է մեկ այլ քաղաքական գործչի, այլ ընդհակառակը՝ երկուսինն էլ ընկնում է, հատկապես հայհոյողինը:  Զոհրաբ Եգանյանի գրառումը:

Ողբերգական վթար Տավուշում. 28-ամյա երիտասարդը տեղում մահացել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 04.43-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 35 AC 724 համարանիշի (վարորդ 28-ամյա Վլադիմիր Դալլաքյան) եւ «Ման» մակնիշի HZ 994 համարանիշի […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց

Օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց […]

Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է, և նրա ժողովուրդը պատկանում է եվրոպական ընտանիքին. Հերմինե Նաղդալյան

  Օգոստոսի 31-ին Վարշավայում կայացած  «Համերաշխություն և ինքնիշխանություն» խորագրով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական համաժողովի շրջանակներում հրավիրված`«Եվրոպական Միության վերածնունդը եւ տարածաշրջանային համագործակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել ելույթով: Շնորհակալություն հայտնելով Լեհաստանի հանրապետության խորհրդարանի ղեկավարությանը հյուրընկալության և նման հեղինակավոր միջոցառման կազմակերպման համար, որին մասնակցում են ավելի […]

Քառօրյա պատերազմից հետո աշխատանքները ավելի արագացվել են. նախարար

«Առաջին գծի կատարելագործման աշխատանքները, տեսադիտարկման տեխնիկական սարքավորումներով հագեցվածության ուղղությամբ տարվող աշխատանքները սկսվել են դեռեւս 2013-ի վերջին, իսկ քառօրյա պատերազմից հետո այդ աշխատանքները միայն արագացվել են»,- այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագորղների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Թող մեր ժողովրդի մոտ տպավորություն չստեղծվի, որ առաջնագծի կատարելագործման աշխատանքները տարվում են միայն քառօրյա մարտական […]

Ավտովթար Եղվարդում. 44-ամյա վարորդի վիճակը կայուն ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 02.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ռայկոմ թաղամասում գտնվող «Պանդա» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի 34 LN 054 համարանիշի (վարորդ Մ. Հ.) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «ՎԱԶ-2106» […]

Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում 13-ամյա տղային կախված են գտել

Այսօր՝ ժամը 22:50-ի սահմաններում, ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի տներից մեկին կից կիսակառույց շինությունում երեխայի դի կա կախված, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույցում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 13-ամյա Հ. Կ.-ի դին: Փաստի առթիվ ավագ քննիչ Ն. Մանանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշում է

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է: Ռոբերտ Քոչարյանը  ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին: 1954 թ. օգոստոսի 31 – ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում, որոշ տվյալների համաձայն՝ ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղում[3]։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ 1971 թ. – սկսել է աշխատանքային գործունեությունը Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի