28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայկական արտադրանքը մրցունակ չէ ռուսականի հետ հայկական շուկայում. Ժողովուրդ

Հայաստանում այս տարվա հունվար– հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, յոգուրտի արտադրության ծավալները 5 տոկոսով նվազել են։ Իսկ մայոնեզի արտադրության ծավալները նույն ժամանակահատվածում նվազել են 52.5 տոկոսով։ Ստացվում է, որ այս տարվա 7 ամիսների ընթացքում արտադրվել է 310 տոննա յոգուրտ` նախորդ տարվա 327 տոննայի փոխարեն։ Իսկ մայոնեզ այս տարվա հունվար-հուլիսին արտադրվել է 47 տոննա` նախորդ տարվա 99-ի փոխարեն։ Նշված սննդատեսակների արտադրության ծավալների նվազումը որոշ մասնագետներ պայմանավորում են Ռուսաստանից Էժան յոգուրտ և մայոնեզ ներկրելու փաստով։ Բանն այն Է, որ ռուսական սննդամթերքները ներկվում են առանց մաքսավճարի։ ՀՀ-ում արտադրվող յոգուրտի, մայոնեզի արտադրության ծավալները այդքան մեծ չեն, որ իրենց ինքնարժեքով կարողանան մրցել ռուսականների հետ։ Արդյունքում, տեղական արտադրանքը անհավասար մրցակցային պայմաններում հայտնվելով՝ ստիպված Է լինում շուկան զիջել ներկրված ապրանքներին, որոնց որակը մեր տեղականների համեմատ երբեմն շատ ցածր է, բայց այդ հանգամանքը երկրորդական պլան է մղվում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ