14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխանության-ընդդիմություն բանակցությունների 2-րդ փուլը ԸՕ շուրջ թեժ է անցնում․ Հայկական ժամանակ

Իշխանության-ընդդիմություն բանակցությունների 2-րդ փուլը Ընտրական օրենսգրքի շուրջ, մեր տեղեկություններով, թեժ է անցնում։ Իշխանությունը չի համաձայնում ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումից հետո ինչ-որ եղանակով ստուգել դրանք։

Ընդդիմությունն առաջարկում է այդ ցուցակներից վիճակահանության կարգով ընտրել 100 անուն եւ ստուգել, թե արդյոք այդ անձինք իսկապես մասնակցե՞լ են ընտրություններին։ Իշխանությունները համաձայն չեն ստուգման այս եղանակի հետ եւ հակադարձում են՝ գնացեք ինքներդ ինչպես ուզում եք, այդպես էլ ստուգեք առանց այդ մասով օրենքում որեւէ դրույթ ամրագրելու։

Մեր տեղեկություններով, այժմ բանակցություններն ընթանում են շատ նեղ կազմով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ