Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը եւ առաջարկները Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ
1. Հուլիսի 17-ի իրադարձությունների հենց սկզբից մեր կողմից հնչեցին հանդուրժողականության, հավաքների խաղաղ բնույթը պահպանելուն եւ օրենքի խախտումներ, առավել եւս բռնության ցանկացած դրսեւորում թույլ չտալուն ուղղված՝ թե՛ ոստիկանությանը, թե՛ հավաքների մասնակիցներին հասցեագրված կոչեր: Բռնության ցանկացած դեպք կամ ատելության խոսքի ցանկացած դրսեւորում ենթակա է խիստ դատապարտման: 2. Ցավոք, տեղի ունեցած հավաքների ընթացքում արձանագրվեցին քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ […]





































