23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչպիսի՞ հագուստ պետք է ընտրեն նիհարակազմ աղջիկները

Երբեմն նիհարակազմ աղջիկները  դժվարությամբ են հագուստ ընտրում։ Եթե Դուք նիհար եք և նուրբ, մտերիմները երբեմն Ձեզ կարող են ասել « Քեզ պետք է մի քիչ գիրանալ», « Ավելի լավ է մի քիչ շատ ուտես», «Երևի հագուստ ընտրես քեզ համար «Մանկական աշխարհից»» եւ այլն:

Նիհար արտաքինը և փոքրամարմին լինելը ոչ թե թերություն է, այլ բնությունից տրված կառուցվածք: Համակերպվեք ուղղակի Ձեր կառուցվածքի հետ և ընտրեք համապատասխան հագուստ: Ահա Ձեզ 5 խորհուրդ, որոնց հետեւելու դեպքում էլ ավելի կգեղեցկանա և կընդգծվի Ձեր կանացիությունը:

Խորհուրդ 1

Ընտրեք գծավոր հագուստ:

Հիշեք, եթե Դուք հագնում եք ուղղահայաց գծերով հագուստ, ապա այն միանգամից ավելի է ընդգծում Ձեր նիհարությունը, իսկ ահա հորիզոնական գծերով հագուստը Ձեր կառուցվածքը փոքր-ինչ գեր է ցույց տալիս: Պատճառը վիզուալ տպավորությունն է; Ինչքան լայն են այդ գծերը, այնքան Դուք գեր կերևաք կամ ավելի ճիշտ՝ Ձեր երազած քաշով:

Խորհուրդ 2

Հագեք ուռուցիկ շորեր

Հանգիստ թողեք մարմինը գրկող հագուստները. կիպ վադալասկաները Քիմ Քարդաշյանի նման կանանց համար են: Ուռուցիկ հագուստով թե Ձեր կանացիությունը կավելանա, թե նաև կթաքցնեք նիհար լինելը: Ամռան ընթացքում նախապատվությունը տվեք երկար ու լայն տաբատներին, մանրածալքերով շրջազգեստներին և այլն: Եվ ամենակարևորը, ուռուցիկ զգեստներում պարկի չնմանվելու համար կարող եք կապել նորաձև գոտիներ:

Խորհուրդ 3

Մի վախեցեք բազմաշերտ հագուստ կրելուց


Երկար շրջազգեստը բալետկաների հետ շատ ձանձրալի և անհամապատասխան կերպար կստեղծի: Կարող եք համադրել տարբեր հագուստներ մի կերպարի համար’ տարբեր գույների, ոճի: Կարող եք հանգիստ պիջակի տակից հագնել ուռուցիկ տոպ, գործած ժակետ, ավելի համարձակները կարող են կրել գուլպաներ և լայն զարդեր:

Խորհուրդ 4

Հագեք երկար և լայն տաբատներ


Այս տարի նորից նորաձև են «հոլիդեյ» տաբատները: Այս տաբատների շնորհիվ ավելանում է Ձեր ազդրերի սեքսուալությունը: Եթե կարճահասակ եք, ապա հագեք բարձր գոտկատեղով, երկար ու լայն փողքերով տաբատ եւ բարձրակրունկներ:

Խորհուրդ 5

Կրեք փոռերով հագուստ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ