12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անկեղծորեն երջանիկ եմ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2015-2016 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2016թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկականև հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին: Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որից հետո արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ շրջանավարտներն […]

Ադամ Սահակյան` ներկա … (ֆոտո, վիդեո)

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից Ադամ Սահակյանի անվամբ այսօր դասարան բացվեց Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: Դասասենյակն ամբողջությամբ պատված է Ադամի լուսանկարներով, նրան նվիրված տողերով, որոնք ասում են, որ հաճախ բացակաները ավելի ներկա են: ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Երիտասարդական Հանրություն և Հիմնադրամ (YSF) կազմակերպության ատենապետուհի Ադրինե Բանդարյանը նշեց, որ բոլոր հայերիս պարտականությունն է ինչ-որ […]

Որքան աշակերտ այս տարի կհաճախի առաջին դասարան

Այսօր սեպտեմբերի մեկն է՝ Գիտելիքի միջազգային օրը, եւ հենց այսօր է մեկնարկում ուսումնական տարին, որը հատկապես կարեւոր է առաջին դասարան գնացող փոքրիկների համար։ Հայաստանում այս տարի աշակերտների համար իրենց դռները կբացեն ավելի քան 1 400 դպրոցներ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել են Կրթության ու գիտության նախարարությունից, այս տարի առաջին դասարանցիների թիվը մոտ 40 հազար է։ Նշենք նաեւ, […]

Ուր են գնում փողերը. Ժողովուրդ

Հայաստանի ընթացիկ տարվա պե­տական բյուջեից երիտասարդական ծրագրերի համար նախատեսվել է 819 միլիոն 322 հազար դրամ, որից երեկ­վա դրությամբ արդեն ծախսվել է 461 միլիոն 879 հազար դրամը: Նշենք, որ նշված գումարից 92 միլիոն դրամը նախատեսվել է հատկացնել ՀՀ սփ­յուռքի նախարարության կողմից կազ­մակերպվող «Արի տուն» ծրագրի ֆի նանսավորման համար: Այդ գումարից 60 միլիոն դրամն արդեն իսկ ծախսվել […]

«Գայիշնիկներին» վերահսկելու նոր եղանակ են մտածել. Հրապարակ

Թերթի տեղեկություններով, այսօրվանից Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն աշխատանքային պարտականությունները կատարելիս իրենց կրծքի աջ հատվածում կկրեն փոքրիկ տեսանկարահանող սարքեր: Թե ոստիկանության համակարգում ինչու են նման հանճարեղ գաղափար մտածել ու ինչ նպատակով, պատասխանատու անձինք դեռ Եւս չեն ցանկանում բացատրել: ՃՈ պետ Արման Հակոբյանը երեկ մեր լրագրողին միայն հայտնել է, որ դեռ վերջնական որոշում չկա, որ այսօրվանից կգործի այդ նորամուծությունը, […]

Ձեր հիվանդությունների ու նեղությունների գլխավոր պատճառը

Ձեր հիվանդությունների ու նեղություների գխավոր պատճառներից մեկն այն է, որ դուք ձեր միտքը մաքուր չեք պահում: Միտքը կառավարելու համար պայքարել է պետք: Երբ գրում էք ձեր դժվարությունների մասին, ես նայում եմ ձեր էջերին ու շատ ժամանակ տեսնում «սոդոմ գոմոր,» աշխարհիկ ցանկություններ, չար կրքեր, անշառ թվացող կատակներ, ատելություն, դատել, էգոիզմ ու փառասիրություն: Սենց բաներով դուք ձեր […]

Նալբանդյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Նախօրեին՝ օգոստոսի 31-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսաստանյան օրակարգի մի շարք հարցեր։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, ինչը համապատասխան պայմաններ կստեղծի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։

ՀՀԿ-ն անելու է հնարավորը. Շարմազանովը մանրամասնել է

«Իշխանությունները դեմ չեն ստորագրված ցուցակների հրապարակմանը ՀՀԿ-ն չի բացառում, որ Ընտրական նոր օրենսգրքի շուրջ ծավալված նոր քննարկումների արդյունքում հնարավոր է ընտրությանը մասնակցած քաղաքացիների ստորագրած ցուցակները հրապարակվեն եւ ընտրախախտման դեպքերի վերաբերյալ ավելի խիստ պատիժներ կիրառվեն»,-այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ Սերժ […]

Մարդ սիրելու տաղանդով օժտվածը

Այսօր Վիլյամ Սարոյանի ծնդյան օրն է: Ներկայացնում ենք նրա անձին նվիրված ասույթներ. Ես լիապես երջանիկ մարդ եմ համարում Սարոյանին: Անընդհատ զարմանալու ընդունակությամբ է օժտված այդ մարդը: Երջանիկ է այն մարդիկ,որ տարիքն առնելու հետ չեն կորցնում զարմանալու ընդունակությունը: Սարոյանը հենց այդ մարդկանցից է, ուղղակի մեծ երեխա է և այն էլ`հանճարեղ: Զարմանքով գրում է բաների մասին,որոնք,թվում է,այնքան […]

Կարմիր դագաղով անիծյալ Կյանքն են տանում թաղելու

Կարմիր դագաղով անիծյալ Կյանքն են տանում թաղելու Երբ վերջալույսի կրակվող աչքը ըլնում է սեղան, Եվ որտեղ որ է երկինքը հիմա թատրոն է տալու, Մարդիկ ոռնում են մենակ մնացած գայլըրի նման. Կարմիր դագաղով երազ ու սեր են տանում թաղելու: Հորիզոնները վառվեցին կրքից՝ վայրենի ու խենթ, Մութը ցրվում է՝ քարանձավներում իր վիշտը լալու, Մարդիկ մենակ են ցավի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի