15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վրաերթ կատարած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 4.30-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցի թիվ 30/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Արևշատ Թ.-ին և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 15.30-ին, Դավիթաշենի 1-ին թաղամասից, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1967 թ. ծնված Արթուր Ա.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ