22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Տեղական ցորենի գինը կտրուկ ընկել է. Ժողովուրդ

Մինչ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տարբեր մրգերի ու հատապտուղների ֆոնին պայծառ լուսանկարներ Է հրապարակում, գյուղացիները նոր խնդրի առջև են կանգնել։ Հայաստանում ցորենի բերքահավաքն արդեն մոտենում Է իր ավարտին, և գյուղացիները փորձում են իրացնել իրենց բերքը, սակայն չեն կարողանում այդ անել, քանի որ ալրաղացները շատ Էժան գին են առաջարկում։ Եթե անցած տարի ալրաղացները ցորենը մթերել են միջինը 130 դրամով, ապա այս տարի նրանք 1 կիլոգրամի համար առաջարկում են 90-ից 100 դրամ։ Այս երևույթը բացատրվում Է այն հանգամանքով, որ Ռուսաստանից մեծ քանակությամբ Էժան ցորեն Է ներկրվում Հայաստան։ Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ»– ին տրամադրված տվյալների համաձայն՝ այս տարվա ութ ամիսներին արդեն իսկ Հայաստան Է ներկրվել 89 հազար տոննա ցորեն։ Սա այն դեպքում, երբ ողջ անցած տարում Հայաստան Է ներկրվել 147 հազար տոննա ցորեն։ Ի դեպ, ցորենի 99 տոկոսը ներկրվում Է Ռուսաստանի Դաշնությունից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ