28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը կրճատում է պետբյուջեի ծախսերը

Կառավարությունը հետևողական աշխատանք է տանում պետական բյուջեի ծախսերի կրճատման ուղղությամբ: Ամիսներ առաջ Կառավարության նիստում հնչեցված վարչապետի հանձնարարականը կրճատել պետական մարմինների ծառայողական մեքենաների թիվը, իր տրամաբանական շարունակությունն է գտնում: Արդյունքում հինգշաբթի օրը կայացած Կառավարության նիստում որոշում է կայացվել պետական բյուջեի ծախսերը նվազեցնել մոտ 91 մլն դրամով: Սա կրճատված մեքենաների ընթացիկ տարում պահպանման համար անհրաժեշտ գումարն էր: […]

Արամ Մանուկյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ /վիդեո/

Անցած գիշեր հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արամ Մանուկյանին` Պավել Մանուկյանի որդուն, տեղափոխել են «Դատապարտյալների» հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ: Տեսանյութը՝ azatutyun.am-ի

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արամ Մանուկյանին եւ այնտեղ գտնվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ մյուս վիրավորված և կալանքի տակ գտնվող անձանց: Աշխատակազմի ներկայացուցիչներն այց են կատարել ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու Ալեք Ենիգոմշյանին, ինչպես նաև Ոստիկանության ՁՊՎ՝ տեսակցելու Լեւոն Բարսեղյանին

«Պետք է կույր լինել՝ չհասկանալու համար, որ բժիշկներին պատանդ են պահում»

Կարեն Վարդանյանը գրոռում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Ինչ նենգ ու ստոր մեթոդներով են ահաբեկիչներն ու նրանց սատարողները աշխատել մարդկանց հետ ու փորձել ազդել մարդկանց գիտակցության վրա, կուրացնել, ու ստացվել ա. փաստը կա, 100 տոկոսանոց ապացույցներով, որ բժիշկները պատանդ են, ձայնագրությունը կա, ու մեկ ա էլի համառորեն ասում են թե սուտ ա, սարքած ա, թե […]

Ռուսաստանում Նիսի սցենարով ահաբեկչություններ են պատրաստվում․ հատուկ ծառայություններ

Ռուսաստանի հատուկ ծառայության աշխատակիցները տվյալներ են ստացել այն մասին, որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում Նիսի սցենարով ահաբեկչություններ են նախապատրաստվում։ Հիշեցնենք, որ ֆրանսիական Նիս քաղաքում ահաբեկիչը բեռնատարով նախ մխրճվել էր ամբոխի մեջ, ապա կրակ բացել նրանց ուղղությամբ։ Արդյունքում 84 հոգի մահացավ։ Life -ի աղբյուրները հայտնել են, որ հատուկ ծառայությունները համապատասխան փաստաթղթեր են ձեռք բերել, որոնք ապացուցում են ահաբեկչությունների […]

Հանցագործություն է բժշկին պատանդ պահելը. Ազատ Արշակյանը դատապարտում է

«Հայաստանում միշտ կարող է լինել 5 տոկոս, որոնց համար Հայաստանը բեռ է: Իշխանությունները սխալ արեցին, որ չգնացին ընդառաջ, պետք է քաղբանտարյալններին ազատ արձակեին: Եվ Վիտալի Բալասանյանին տային բոլոր լիազորությունները բանակցելու համար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր  Ազատ Արշակյանը: Անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից բուժօգնության համար ՊՊԾ գնդի տարածք մտած բժիշկներրին պատանդ պահելու […]

Երեկոյան ժամերին՝ կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Հուլիսի 28-30-ը շրջանների մեծ մասում, 31-ին հարավ-արևելյան շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հուլիսի 28-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […]

Փաշինյանը դիմում է հայ ժողովրդին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է հայ ժողովրդին: Սիրելի՛ հայրենակիցներ. Եթե ունեք որեւէ կոնտակտ ԱԺ որեւէ պատգամավորի հետ, զանգեք նրան, գրեք, խնդրեք, պահանջեք, որ ստորագրեն այսօր ժամը 17.00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար: Համապատասխան ձեւաթուղթը ստորագրելու համար անհրաժեշտ է զանգահարել 098 77 18 81: Ստորագրելու ժամկետը լրանում է 17.00-ին: Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել […]

Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցել է 8651 զինվորական

Թուրքիայի զինված ուժերը (TSK) տեղեկացրել են, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է 8651 զինվորական (1676 սերժանտ, 1214 կուրսանտ): Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի`այդ թիվը  կազմում է Թուրքիայի բանակի 1.5%-ը: Ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների կողմից  գործի է դրվել 35 ինքնաթիռ, 37 ուղղաթիռ, 246 զրահապատ մեքենա (դրանցից 34 տանկ), 3 նավ (Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող […]

Դատապարտելի երևույթ է բժիշկներին գերի վերցնելը. փաստաբան /վիդեո/

«Վերջին իրադարձությունների հետ կապված հետաքրքիր է իմանալ՝ ո՞ւմ իրավունքները չեն ոտնահարվում, նման դեպքերը մասայական բնույթ են կրում»,-այսօր`հուլիսի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը: Բանախոսի խոսքով՝ հստակ չի կարելի ասել,որ բժիշկները հիմա ՊՊԾ գնդում պատանդ են, որովհետև որևէ մեկը դեռ չի լսել բժիշկների մեկնաբանությունը և դեռ պարզ չէ թե,որքանով են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի