13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրահայտ դերասանին շփոթել է թափառաշրջիկի հետ /ֆոտո/

Ֆրանսուհի Կարին Գոմբոն Նյու-Յորքում զբոսնելիս հանրահայտ դերասան Ռիչարդ Գիրին շփոթել է թափառաշրջիկի հետ ու նրան պիցցա է տվել։ Նա պատմել է, որ զբոսնում էր 15-ամյա որդու հետ, երբ տեսել է աղբամանում ինչ-որ բան փնտրող տղամարդու, ով աղքատի տեսք ուներ։ Հուզվելով տեսածից՝ նա մոտեցել է տղամարդուն ու նրան պիցցա առաջարկել, որը ռեստորանից էր գնել։ «Նա հարցրեց՝ […]

Թալանել է քնած հարազատներին

Օգոստոսի 26-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բաց դռնից մուտք են գործել Թ.-ի տուն եւ գողացել նոութբուք համակարգիչ եւ 2 բջջային հեռախոս՝ պատճառելով 395.000 դրամի վնաս: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան մեղայականով բաժին է ներկայացել 50-ամյա Արթուր Ա.-ն եւ խոստովանել, որ օգոստոսի 26-ին, ժամը 2-ի սահմաններում, գնացել է իր […]

Վանաձորի բյուջեին 160 մլն դրամ հատկացվեց

Ընտրություններից առաջ Վանաձորի բյուջեն 160 մլն դրամի աջակցություն կստանա: Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում: Ինչպես հայտարարել է տարածքային կառավարման փոխնախարար Արթուր Խաչատրյանը, գումարը կփոխանցվի Լոռու մարզային վարչակարգին:  

Ուշադրություն վարորդներին. այս մասին չեն խոսում

Ուժի մեջ են մտնում ԱՊՊԱ ոլորտում ներմուծված փոփոխությունները: «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կողմից սահմանված RL 1-001 կանոններում տեղ են գտել բազմաթիվ փոփոխություններ, որոնք սույն թվականի սեպտեմբերի 1-ից մտնում են ուժի մեջ: Ընդ որում, հետևելով մամուլում տեղ գտած հայտարարություններին, հիմնականում շատերը խոսում են այն փոփոխությունից, որ բարձրացվել է վթարի հետևանքով ավտոմեքենային պատճառված վնասի այն շեմը (50.000 ՀՀ […]

Ի պաշտպանություն «Սասնա ծռերին» երթը ուշանում է

Երևանի «Ազատության« հրապարակում այս պահին հավաքվել են քաղաքացիներ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»: Հիշեցնենք խմբի անդամները կալանավորված են: Այս պահին դեռևս ելույթներ չկան: Հրապարակում հնչում է հայրենասիրական երաժշտություն: Նախապես հայտարարված էր, որ ժամը 19:00-ին երթ պիտի լինի: Սակայն այն դեռևս չի մեկնարկել:  

Կառավարությունը կփորձի կրճատել 0-1 տարեկան երեխաների մահացությունը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020 թվականների գործողությունների» ծրագիրը: Այս ռազմավարության առաջնահերթություններն են նորածինների առողջությունը, վաղ հասակի երեխաների առողջությունը և զարգացումը՝ ներառյալ սնուցումը և իմունականխարգելումը, երեխաների զարգացման խանգարումները և մանկական հաշմանդամությունը, դպրոցահասակ և դեռահաս երեխաների առողջությունն և զարգացումը, հոգեկան առողջությունը, քրոնիկ հիվանդությունները և պալիատիվ խնամքը, երեխաների նկատմամբ բռնություն:Առողջապահության նախարար […]

Պետք չէ շահարկել նվեր բառը, բնակարանը ստացել եմ իմ արդյունքների համար. Գոռ Մինասյան

Ռիո դը Ժաներոյում կայացած Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  պատմեցին իրենց հաղթական տպավորությունների մասին:   «Ընտանիքի միակ որդին եմ, շատ են ուրախացել: Էջմիածնում ևս ջերմ ընդունելություն արժանացա, մեդալ նվիրեցին ինձ: Դեռևս միայն հորեղբորս կողմից եմ նվեր ստացել, պետական պարգև դեռ […]

Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին կվերակառուցվի

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին կվերակառուցվի: Այս մասին հայտնում է Թուրքիայի հայկական «Ակոս»  թերթի կայքը:  Անցյալ տարի Սուրում տեղի ունեցած երկարատև զինված բախումների ընթացքում հայկական կաթոլիկ եկեղեցին լրջորեն  վնասվել էր, սոցկայքերում տարածված լուսանկարներում երևում էր, որ կառույցը գրեթե կիասքանդ վիճակում է: Թուրքիայի շրջակա միջավայրի պահպանության և քաղաքաշինության նախարարությունը Սուրում գտնվող և […]

Արգելվեց խոզի մսի ներմուծումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն ներմուծել կենդանի խոզեր, նրանց գենետիկական նյութերը, խոզի մսի և այլ սննդային մսային հումք, վայրի խոզի միս, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքներ, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումք, խոզաստև, որսորդական հաղթանշաններ, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերեր և լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր […]

Տնտեսական աճի նվազումը պայմանավորված է մի քանի պատճառներով.նախարարը մանրամասնեց/վիդեո/

էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե ինչու է նվազում տնտեսական աճի տեմպը: Նա նշեց, որ իրենք շարունակում են ուսումնասիրությունները։ «Սա, առաջին հերթին, կապված է արձակուրդային շրջանի հետ և, ըստ ընկերությունների տված բացատրությունների, իրենք արձակուրդ են գնացել, քանի որ արտադրության պաշար են ունեցել, և արտադրության ծավալ չեն ավելացրել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի